Հիսուսն է իմ օրինակը

Միջոցառում

 

Иисус Христос

Տեսանյութ. «Հետևիր Նրան»` Սուրբ Զատիկի ուղերձ Հիսուս Քրիստոսի մասին

Անջատեք տան բոլոր լույսերը կամ օգտագործեք աչքակապ, եթե դեռ լույս է: Ընտանիքի որևէ անդամի խնդրեք կատարել մի դժվար հանձնարարություն, ինչպես օրինակ` թղթի վրա գրել որևէ նախադասություն կամ գտնել մի քանի տնային իրեր`դնելով դրանք մի տեղում: Ապա միացրեք լույսերը կամ հեռացրեք աչքակապը և ցույց տվեք, թե որքան հեշտ է կատարել նույն գործողությունը լույսով:

Կարդացեք Հովհաննեսի  8.12 հատվածը: Տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է Հիսուսը աշխարհի լույսը: (Նա տվեց մեզ Իր օրինակն ու ուսմունքները:)
  • Ինչո՞ւ է ճիշտ որոշումներ կայացնելն ավելի հեշտ Հիսուսի լույսի օգնությամբ: (Նրա օրինակներն ու ուսմունքները լուսավորում են մեր ճանապարհը: Մենք կարող ենք ավելի հստակ տեսնել այն ճանապարհները, որոնք պիտի ընտրենք:)
  • Մենք ինչպե՞ս կարող ենք սովորել հետևել Հիսուսի օրինակին:

Բացատրեք, որ երբ մեզ անհրաժեշտ է որոշում կայացնել, պիտի հարցնենք ինքներս մեզ. «Իսկ ի՞նչ կաներ Հիսուսը»:

Պատրաստեք մի քանի նկարներ, որոնք պատկերում են Հիսուսի Քրիստոսի կողմից տրված օրինակները:

·Մկրտություն. «Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին» (Մատթեոսի 3.13–17)

  • Սուրբ գրությունների ուսումնասիրություն. «Հիսուսը տաճարում ուսուցանում է վարդապետներին» (Ղուկասի 2.46–47) 
  • Սեր և բարություն. «Եվ Նա բուժեց նրանց բոլորին»  (3 Նեփի 17.5–25)
  • Մեծարել ծնողներին. «Քրիստոսի խաչելությունը»  (Հովհաննեսի 19.25–27)
  • Ուսուցանել ավետարանը. «Լեռան քարոզը»  (Մատթեոսի 5–7)
  • Ունենալ հավատ. «Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը» (Ղուկասի 8.22–25)
  • Սեր փոքր երեխաների հանդեպ. «Քրիստոսը և երեխաները» (տես Մարկոսի 10.13–16)
  • Աղոթել. «Քրիստոսն աղոթում է նեփիացիների հետ» (Մատթեոսի 7.7–8, 3 Նեփի 13.5–15)

Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին հերթով վերցնել որևէ նկար, նկարագրել այն և բացատրել, թե իրենք ինչպես կարող են հետևել Հիսուս Քրիստոսի այդ օրինակին կամ, ըստ իրենց, Հիսուս Քրիստոսն ինչ կցանկանար, որ իրենք անեին: Երբ բոլորը հերթով վերցնեն նկարները, ավարտեք` երգելով «Ես փորձում եմ լինել Քրիստոսի նման» (Երեխաների երգարան, p. 78–79): 

 


 

 

Հյուրասիրություն. Թխվածքաբլիթ դարչինով  

Թխվածքաբլիթի խմորի համար.

200 գրամ հալած կարագ

1½ բաժակ շաքարավազ

2 ձու

1 թեյի գդալ վանիլին

2¾ բաժակ ալյուր

1 թեյի գդալ սոդա

½ թեյի գդալ աղ

Դարչնաշաքարային խառնուրդի համար.

2 ճաշի գդալ շաքարավազ

2 թեյի գդալ դարչին

Խառնեք բաղադրիչները թխվածքաբլիթի խմորը ստանալու համար: Խմորից գնդիկներ պատրաստեք, ապա թաթախեք շաքարավազի խառնուրդի մեջ: Թխեք 175°C ջերմաստիճանում՝ 8 րոպե:


Угощение изображение