Հիսուսն է իմ օրինակը

Միջոցառում

 

Иисус Христос

Տեսանյութ. «Հետևիր Նրան»` Սուրբ Զատիկի ուղերձ Հիսուս Քրիստոսի մասին

Անջատեք տան բոլոր լույսերը կամ օգտագործեք աչքակապ, եթե դեռ լույս է: Ընտանիքի որևէ անդամի խնդրեք կատարել մի դժվար հանձնարարություն, ինչպես օրինակ` թղթի վրա գրել որևէ նախադասություն կամ գտնել մի քանի տնային իրեր`դնելով դրանք մի տեղում: Ապա միացրեք լույսերը կամ հեռացրեք աչքակապը և ցույց տվեք, թե որքան հեշտ է կատարել նույն գործողությունը լույսով:

Կարդացեք Հովհաննեսի  8.12 հատվածը: Տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է Հիսուսը աշխարհի լույսը: (Նա տվեց մեզ Իր օրինակն ու ուսմունքները:)
  • Ինչո՞ւ է ճիշտ որոշումներ կայացնելն ավելի հեշտ Հիսուսի լույսի օգնությամբ: (Նրա օրինակներն ու ուսմունքները լուսավորում են մեր ճանապարհը: Մենք կարող ենք ավելի հստակ տեսնել այն ճանապարհները, որոնք պիտի ընտրենք:)

Թվարկեք այն եղանակները, որոնցով Հիսուսը օրինակ է ծառայում (կարող եք կարդալ հատվածները և խնդրել ընտանիքի անդամներին ասել ձեզ, թե յուրաքանչյուր դեպքում Հիսուսն ինչ օրինակ տվեց մեզ):        

  • Նա ցույց տվեց այն եղանակը, որով պիտի կատարվի մկրտությունը (տես Մատթեոսի 3.13–17):
  • Նա սիրում էր փոքր երեխաներին (տես Մարկոսի 10.13–16):
  • Նա օգնում էր հիվանդներին և անդամալույծներին (տես Մարկոսի 6.53–56):
  • Նա բարի էր (տես Հովհաննեսի 4.6–10):
  • Նա ներում էր նրանց, ովքեր դաժան էին Իր հանդեպ  (տես Ղուկասի 23.34):
  • Նա ցույց տվեց մեզ`ինչպես աղոթել  (տես Մատթեոսի 6.5–13):
  • Նա ուսուցանեց ճշմարտության կարևորությունը (տես Հովհաննեսի 8.32):
  • Նա դիմակայեց բոլոր գայթակղություններին (տես Մատթեոսի 4.2–10):

Բացատրեք, որ Հիսուսը միշտ ընտրում էր Հոր կամքը: Նա միշտ սեր էր ցուցաբերում ուրիշների հանդեպ:

Հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող ենք սովորել հետևել Հիսուսի օրինակին:

Բացատրեք, որ երբ մենք ստիպված ենք որոշում կայացնել, մենք պիտի հարցնենք ինքներս մեզ. «Իսկ Ի՞նչ կաներ Հիսուսը»:

Երեց Նիլ Ա. Մաքսվելը տվել է տասներկու ուղենիշներ, որոնք մեզ ասում են, թե ինչպիսին է մեր առաջընթացը դեպի ավելի Քրիստոսանման կյանք: Դրանք թվարկված են ստորև: Դուք կարող եք կազմել տասներկու կետից բաղկացած ինքնագնահատման թեսթ: Խնդրեք ընտանիքի անդամներին ծախսել տասնհինգ-քսան րոպե, մտքում պատասխանելով կետերին, որպեսզի գնահատեն իրենց առաջընթացը: Ընտանիքի անդամներին մի պարտադրեք բացահայտել իրենց պատասխանները:

  1. Հասնել ճիշտ հավասարակշռության ինքնագոհության և փառասիրության միջև:
  2. Հետևել խորհրդին, ինչպես Մովսեսը հետևեց Հոթորի խորհրդին (Ելից 18.17–24):
  3. Մարթայի նման շատ չկլանվել կյանքի մի ոլորտով (Ղուկասի 10.41–42):
  4. Աղոթել արդար բաների համար:
  5. Ունենալ արդար պատճառներ մեր լավ վարքագծի համար:
  6. Շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ կյանքը տալիս է:
  7. Սիրել մեր թշնամիներին:
  8. Չնախանձել նրանց, ովքեր ավելի շատ ձեռքբերումներ ունեն, քան մենք:
  9. Ներել և մոռանալ:
  10.  Օգտագործել մեր անհաջողությունները` որպես գործիք աճելու համար:
  11.  Դառնալ ավելի համբերատար:
  12.  Դառնալ ավելի պատրաստակամ Տիրոջը հետևելու համար, ուր էլ որ Նա առաջնորդի մեզ:

(Տես «Քրիստոսակենտրոն կյանք»,  Ensign, օգոստոս. 1981, pp. 13–17:)

 


 

Հյուրասիրություն. Թխվածքաբլիթ դարչինով  

Թխվածքաբլիթի խմորի համար.

200 գրամ հալած կարագ

1½ բաժակ շաքարավազ

2 ձու

1 թեյի գդալ վանիլին

2¾ բաժակ ալյուր

1 թեյի գդալ սոդա

½ թեյի գդալ աղ

Դարչնաշաքարային խառնուրդի համար.

2 ճաշի գդալ շաքարավազ

2 թեյի գդալ դարչին

Խառնեք բաղադրիչները թխվածքաբլիթի խմորը ստանալու համար: Խմորից գնդիկներ պատրաստեք, ապա թաթախեք շաքարավազի խառնուրդի մեջ: Թխեք 175°C ջերմաստիճանում` 8 րոպե:


 

Угощение изображение