Ճանաչել Քրիստոսին

Հունվար-Ապրիլ

«Աշխարհի պատմության մեջ երբևէ չի եղել այնպիսի ժամանակ, երբ մեր Փրկիչի մասին գիտելիքն ավելի կենսական և արդիական լինի մարդկային բոլոր հոգիների համար»,- ասել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահը։

 

Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք՝ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանը, օգտագործել ենք տարածաշրջանի ծրագրի քարտերը, որպեսզի աշխատենք «եկեք Քրիստոսի մոտ»  (Մորոնի 10․32) կոչը իրագործելու ուղիների վրա:

 

2022 թվականին մենք կենտրոնանալու ենք Քրիստոսին ճանաչելու ուղիների վրա։ Դա անելով մենք «կամրապնդենք մեր հոգևոր հիմքերը»։

 

Այս տարվա առաջին կեսի համար (հունվար - ապրիլ) մենք կկենտրոնանանք հետևյալ երեք ոլորտների վրա և դրանք կդարձնենք առօրյա կյանքի մի մասը․

1. Սուրբ գրությունների ուսումնասիրություն և «Եկ, հետևիր ինձ» ծրագիր

2․ Ընտանեկան և անձնական ամենօրյա աղոթք

3․ Ինչպես ճանաչել Տիրոջ ձեռքը ձեր կյանքում

 

Ներբեռնեք տարածաշրջանի ծրագրի հիշեցումը՝ այն հաճախ վերանայելու համար.

Սմարթֆոնի պաստառ

Քարտի չափսերը