Երեց Դեյլ Գ. Ռենլանդ․ Տաճարային աշխատանքի իրական զորությունը

COVID-19 պատճառով տաճարները ստիպված փակվեցին։ Եկեղեցին դրանով հավատարիմ մնաց համաշխարհային լավ քաղաքացի լինելու իր պարտավորությանը՝ փորձելով կանխել համավարակի տարածումը։ Տաճարների փակվելը էական ազդեցություն ունեցավ արարողություններ և փոխարինող արարողություններ ստացող մարդկանց թվաքանակի վրա:

 

Տաճարներ հաճախելու սահմանափակումը չի փոխում մեր կյանքում դրանց ունեցած դերը։ Արարողություն կատարելիս մենք մտել ենք ուխտի մեջ։ Եվ այդ ուխտերը պահելով ենք ստանում Աստծո զորությունը՝ անկախ նրանից, ի վիճակի ենք ֆիզիկապես տաճար գնալ, թե՝ ոչ։

 

Եվ նույնիսկ COVID-19- ի այս սահմանափակումների ընթացքում Փրկիչի դրսևորած հոգատար մտահոգությունն այն մասին, թե ինչպես ենք բացվելու, որտեղ և ինչ պայմաններում կարող ենք ու պետք է բացենք Եկեղեցին, պարզապես ինձ թույլ է տալիս համոզվել, որ Նա հոգ է տանում։

 

Կարծում եմ, որ երբ կրկին տաճար գնանք, մեզանից շատերն ավելի ծարավ կլինեն փորձառության: Ես և կինս դրա ականատեսն ենք եղել, երբ Ռուանդայում գտնվող մի խումբ սրբեր երկար ժամանակ չէին կարողանում մասնակցել իրենց ճյուղի հաղորդությանը: Երբ վերջապես նրանք հավաքվեցին, հոգին հանկարծակի հեղեղեց ինձ և հավաքվածներին, որն իմ կյանքում հաղորդության ժողովի ամենաուժգին փորձառություններից մեկն էր: Ես կարծում եմ, որ երբ տաճարները բացվեն ու նորից տաճար գնանք և լինենք Աստծո նվիրագործած տանը, մենք նմանատիպ զգացումներ կապրենք և այդ փորձառության ծարավն ուժգին զգացողություն կպարգևի: