https://www.instagram.com/p/DSh57PRACy4/
Սուրբ Ծնունդը մեր մեջ ցանկություն է արթնացնում՝ ընդլայնելու մեր սիրո և բարեկամության սովորական կապերը։
«Երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն» երկնային այս խորհուրդը չի սահմանափակվում այն մարդկանցով, ում նկատմամբ մենք արդեն ունենք սիրո և կապվածության զգացումներ։ Դա հաճության կոչ է նաև պատահական ընկերների, անծանոթների և նույնիսկ թշնամիների հանդեպ։
Սուրբ Ծնունդը նաև ներելու ժամանակ է, հին վերքերը բուժելու և խաթարված հարաբերությունները վերականգնելու ժամանակ։
Շնորհավո՜ր բոլորիս Սուրբ Ծնունդ։ Թող որ յուրաքանչյուրս զգանք Աստծո սերը մեր հանդեպ և ցուցաբերենք այդ սերը մեր մերձավորներին այս հատուկ ժամանակաշրջանում։