2020թ․ հոկտեմբերի գերագույն համաժողովը կընթանա միայն վիրտուալ

ընտանիքը նայում է գերագույն համաժողով

Նիստերը կհետևեն նույն ձևաչափին, որով անցկացվեց այս տարվա ապրիլի համաժողովը

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը հղել է հետևյալ նամակը Եկեղեցու բոլոր երկրների անդամներին՝ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովի վերաբերյալ։

Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր

Մինչ աշխարհի որոշ տարածքներում շարունակվում է լուրջ համավարակի  ազդեցությունը, կան տարածքներ, որոնք չեն տուժել։ Որպես համաշխարհային կազմակերպություն՝ մենք պարտավոր ենք լինելու լավ քաղաքացիներ և գործելու զգուշավորությամբ, երբ հարցը վերաբերում է այնպիսի բացառիկ իրադարձությանը, ինչպիսին է՝ գերագույն համաժողովը, որը, ավանդաբար, ամբողջ աշխարհից հազարավոր այցելուներ է բերում Սոլթ Լեյք Սիթի։

Մյուսների առողջության և անվտանգության մասին մտահոգվելով, մենք որոշել ենք, որ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովը կհետևի նույն ձևաչափին, որով անցկացվեց այս տարվա ապրիլի համաժողովը։ Գերագույն նիստերը կհեռարձակվեն սովորականի պես։ Սակայն գերագույն նիստերը բաց չեն լինի հանրության համար։

Հոկտեմբերի 3-ին և 4-ին նախատեսված գերագույն համաժողովի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ կտրամադրվեն այն ժամանակ, երբ դրանք վերջնական ամփոփվեն։

Մենք աղոթում ենք, որպեսզի դուք արժանանաք Տիրոջ ընտրագույն օրհնություններին։

Հարգանքներով ձեր՝

Ռասսել Մ․ Նելսոն
Դալլին Հ․ Օուքս
Հենրի Բ․ Այրինգ