Սեմինար. Նպատակ և կյանքի տեսլական ունենալու զորությունը և ինչպես զարգացնել անձնական հարաբերություններ Հիսուս Քրիստոսի հետ

Փարոս

Սկսած փետրվարի 20-ից, Հայաստանի ժամանակով 14:00 – 15:30-ը երիտասարդների և Չա-ի համար այս սեմինարը մշտապես կանցկացվի յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթ օրը և նպատակ ունի զարգացնել նրանց կյանքի հմտություններն ու ամրապնդել նրանց ավետարանում: Ելույթներով հանդես կգան տարբեր խոսնակներ:

 

Ելույթ կունենան Պատրիկ և Ալլիզ Շեդիվիները: Նրանք հաջողակ գործարարներ են, ովքեր սկսել են մի շարք բիզնեսներ, ներառյալ՝ համեստ հագուստ և հարսանեկան զգեստներ վաճառող մանրածախ խանութներ, ինչպես նաև ներմուծող և մեծածախ բիզնեսներ: Իրենց վերջին ձեռնարկի միջոցով նրանք կառուցել են վաճառքի համաշխարհային մեծ ցանց: Նրանք միշտ ձգտել են ապրել «Մենք բարձրանում ենք՝ բարձրացնելով մյուսներին» նշանաբանով: Ավելի քան 15 տարի նրանք ունեին Եվրոպայի չափահաս երիտասարդներին զորացնելու համար դպրոց հիմնելու տեսլական: Նրանք «Կումորա ակադեմիայի» հիմնադիրներն են, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, և որի նպատակն է՝ մարդկանց օժտել գիտելիքներով, հմտություններով և այնպիսի հատկություններով, որոնք հանգեցնում են հարատև երջանկության:

 

Լեզու. անգլերեն՝ ռուսերեն թարգմանությամբ:

Zoom  կապուղի` https://churchofjesuschrist.zoom.us/j/93628512998?pwd=a00xRk1qVE16Z3Y1NnN1azEzVjN1dz09