Մարտ 2017

Մարտ 2017

Գաղափարներ ավագ երեխաների դասի համար

Գաղափարներ ավագ երեխաների դասի համար

Թեմա. Մայրերի ազդեցությունը

Թեմա. Մայրերի ազդեցությունը

Երգ. “Մայիկ ես սիրում եմ քեզ”[НФ1]  (Children’s Songbook, p. 207)

Երգ.

Միջոցառում

Միջոցառում
mart6nkar.jpg

Տեսանյութ. «Սիրեք նրա մայրիկին»

Դասը սկսեք հարցով.

·       Բացի ակնհայտ ֆիզիկական տարբերություններից, ըստ ձեզ, տղամարդիկ ու կանայք ինչո՞վ են հիմնականում տարբերվում միմյանցից:

Բացատրեք, որ բացի այս հիմնական տարբերություններից, տղամարդիկ ու կանայք ունեն նաև աստվածայնորեն տրված տարբեր դերեր, ինչպես նկարագրված է «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրում (տես Հռչակագրի յոթերորդ պարբերությունը): Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Ռասել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը.

«Դուք, քույրեր, ընտրվել եք նախքան աշխարհի հիմնադրումը, որպեսզի ծնեք Աստծո զավակներին ու հոգ տանեք նրանց մասին. այդպես վարվելով, դուք փառաբանում եք Աստծուն (տես ՎևՈւ 132.63)» (Ի՞նչ կընտրեք դուք, Լիահոնա, հունվար 2015, 19):

Խնդրեք ձեր ընտանիքին կարդալ և համեմատել Բ Տիմոթեոս 1.5, 3.14–15 և Ալմա 56:47–48, 57.21 հատվածները, փնտրելով այն արդար ազդեցությունը, որ մայրերը կարող են ունենալ իրենց զավակների վրա:

Հարցրեք.

·       Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում մայրերի դերի մասին:(Շեշտեք հետևյալ սկզբունքը. երբ մայրերն իրենց զավակներին ուսուցանում են ավետարանը, նրանք օգնում են երեխաներին հավատ ձեռք բերել և պատրաստում նրանց ապրելու արդարակյաց կյանքով:)

·       Այս հատվածներն ինչպե՞ս են օգնում բացատրել, թե սատանան ինչո՞ւ է այդքան ջանասիրաբար աշխատում նսեմացնել մայրերի դերը:

·       Ի՞նչ առանձնահատկություններ ունեն կանայք, որոնք կարող են օգնել նրանց հաջողության հասնել որպես մայր:

Դուք կարող եք կարդալ և քննարկել «Մայրերի ազդեցությունը» հոդվածը Լիահոնայից, 2007թ. ապրիլի թողարկում):

Խնդրեք ընտանիքի յուրաքանյուր անդամի բացիկ պատրաստել իր մայրիկի համար: Ոմանք կարող են բանաստեղծություն գրել կամ արտահայտել իրենց սերը բացիկում:

Հյուրասիրություն. Բանանով տորթ

Հյուրասիրություն.

¾ բաժակ կարագ

2⅛ բաժակ սպիտակ շաքարավազ

3 ձու

2 թեյի գդալ վանիլին

3 բաժակ ալյուր

1½ թեյի գդալ թխվածքի սոդա

¼ թեյի գդալ աղ

1½ բաժակ թան

2 թեյի գդալ լիմոնի հյութ

1½ բաժակ տրորած բանան

Խառնեք տրորած բանանն ու լիմոնի հյութը և դրեք մի կողմ: Մեկ այլ թասի մեջ խառնեք մյուս բաղադրիչները և ավելացրեք բանանը: Թխեք յուղապատ 22 x 33 սմ ամանի մեջ 135°C 1 ժամ: Հանեք ջեռոցից և միանգամից դրեք սառցախցիկը և պահեք 45 րոպե: Սրա շնորհիվ տորթը շատ խոնավ կլինի:
mart6tortik.jpg