Մայրերի ազդեցությունը

Մարտ

Գաղափարներ դասի համար

Թեմա. Մայրերի ազդեցությունը

Օրհներգ. «Սեր տան մեջ»   («Հիմներ և մանկական երգեր», էջ 44)

Միջոցառում

Տեսանյութ. «Սիրեք մայրիկին»

Ձեր ընտանիքին ասացեք ձեր տատիկներից մեկի անունը, ցույց տվեք նրա նկարը և նրա մասին պատմեք որևէ հատուկ դեպք կամ պատմություն, որը լուսաբանում է լավ մայրերի դաստիարակչական հատկանիշները: Ապա ձեր ընտանիքին ասացեք մյուս ձեր տատիկների անունները, ցույց տվեք նրանց նկարները և նրանց մասին պատմեք որևէ հատուկ պատմություն: Հարցրեք.

  • Դուք զգո՞ւմ եք, որ հիմա ավելի շատ եք սիրում ու գնահատում նրանց, քանի որ ավելի շատ բան գիտեք նրանց մասին:

Կարդացեք հետևյալ հատվածը «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրից.


«Ըստ աստվածային ծրագրի, հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտա-


նիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահո-

վելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ»: Հարցրեք.

  • Ի՞նչ է նշանակում` դաստիարակել երեխաներին:
  • Ինչպե՞ս են մայրերը դաստիարակում իրենց երեխաներին:

Երեց Հոլլանդն ասել է. «Այսօր այս ամբիոնից ես հայտարարում եմ այն, ինչ ասվել է նախկինում. մահկանացու սիրո ոչ մի տեսակ այդքան մոտ չէ Հիսուս Քրիստոսի մաքուր սիրուն, որքան անձնուրաց սերը, որ նվիրված մայրը տածում է իր երեխայի հանդեպ… Նրանք կրում են մեզ ծնվելուց առաջ, իսկ հետո նաև մեզ հետ հավասար կրում են մեր բեռը: Մայրերը մեզ կրում են նախածննդյան շրջանում, իսկ հետո` ամբողջ կյանքի ընթացքում, որն էլ մայրությունը դարձնում է զարմանալի երևույթ» (Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ահա քո մայրը», 2015թ. հոկտեմբերի Գերագույն Համաժողով):

Հարցրեք.

  • Ինչպիսի՞ զոհաբերությունների է գնացել ձեր մայրը ձեզ համար:

Ասացեք ձեր ընտանիքին, որ իր ելույթում Երեց Հոլլանդը կիսվել է «մի երիտասարդ մոր» նամակից մի հատվածով: Կինը գրել է.

«Մայրերի կատարած գործը Քրիստոսի աշխատանքի կարևոր տարրերից է: Այդ իմացությունը պետք է բավարար լինի մեզ հուշելու համար, որ նման սիրո ազդեցությունը կարող է տարածվել անտանելիից մինչև գերազանցը, կրկին ու կրկին, մինչև երկրի վրա վերջին երեխայի անվտանգությունն ու փրկությունը, երբ մենք կարող ենք Հիսուսի հետ ասել. «[Հա՛յր], այն գործը կատարեցի, որ տուիր ինձ որ անեմ» (Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ահա քո մայրը», 2015թ. հոկտեմբերի Գերագույն Համաժողով): Հարցրեք.
 


  • Ի՞նչ են անում մայրերն իրենց զավակների ապահովության ու փրկության համար:
  • Կարո՞ղ եք օրինակներ բերել:

Կարդացեք Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի հետևյալ խոսքերը.

«Իսկական մայրը այն մայրն է, ով աստվածավախ է և իր հոգում պահում է ճշմարտության հանդեպ սերը, ով երբեք չի փախչի վտանգից կամ չարից և իր երեխային թողնի դրա դեմ: Սակայն ինչպես որ կրակի կայծերի համար բնական է վերև թռչելը, ինչպես որ բնական է կյանքի շունչը շնչելը, այնպես էլ բնական է այն, որ եթե իր երեխային մի վտանգ սպառնա, նա կկանգնի երեխայի ու վտանգի միջև, նա կպաշտպանի իր երեխային մինչև վերջ: Դա է երեխաների հանդեպ իսկական մայրական սերը»:

Նա նաև կիսվել է իր մայրիկի մասին հետևյալ հիշողություններով.

«Ես փոքր տղա էի, առանց հասուն դատողության, առանց կրթության, նետված ամենամեծ հրապուրանքների ու գայթակղությունների հորձանուտը, որին կարող էր ենթարկվել ցանկացած պատանի կամ տղամարդ, և այնուամենայնիվ, երբ այդ գայթակղությունները դառնում էին ամենահրապուրիչն ու ամենագայթակղիչը, առաջին միտքը, որ ունենում էի, սա էր` հիշիր մորդ սերը: Հիշիր, ինչպես էր նա պայքարում քո բարօրության համար: Հիշիր քո բարիքի համար իր կյանքը զոհաբերելու նրա պատրաստակամությունը: Հիշիր, ինչ էր նա սովորեցնեւմ քեզ մանկությանդ տարիներին… Մորս հանդեպ ունեցած այս զգացումը դարձավ պաշտպանություն, արգելափակում` իմ և գայթակղությունների միջև, այնպես որ ես կարողանում էի գայթակղությունից և մեղքից խույս տալ Տիրոջ և այն սիրո օգնությամբ, որն ունեի իմ հոգում նրա հանդեպ, որը գիտեի, սիրում էր ինձ ավելի, քան աշխարհում ուրիշ մեկին, և ավելի, քան որևէ այլ կենդանի էակ կարող է սիրել ինձ» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Ֆ. Սմիթ, 4-րդ գլուխ «Մայրերի ազդեցությունը»):

Հարցրեք.

  • Ինչպե՞ս է ձեր մայրիկի ազդեցությունն օրհնել ձեզ:
  • Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք մեր մայրերին և գնահատում այն ամենը, ինչ նրանք անում են մեզ համար:

Խնդրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի բացիկ պատրաստել իր հայրիկի կամ մայրիկի համար: Ոմանք կցանկանան բանաստեղծություն գրել կամ արտահայտել իրենց սերը բացիկներում:

Հյուրասիրություն. Բանանով տորթ

¾ բաժակ կարագ

2⅛ բաժակ սպիտակ շաքարավազ

3 ձու

2 թեյի գդալ վանիլին

3 բաժակ ալյուր

1½ թեյի գդալ թխվածքի սոդա

¼ թեյի գդալ աղ

1½ բաժակ թան

2 թեյի գդալ լիմոնի հյութ

1½ բաժակ տրորած բանան

Խառնեք տրորած բանանն ու լիմոնի հյութը և դրեք մի կողմ: Մեկ այլ թասի մեջ խառնեք մյուս բաղադրիչները և ավելացրեք բանանը: Թխեք յուղապատ 22 x 33 սմ ամանի մեջ 135°C 1 ժամ: Հանեք ջեռոցից և միանգամից դրեք սառցախցիկը և պահեք 45 րոպե: Սրա շնորհիվ տորթը շատ խոնավ կլինի:

mart6tortik.jpg