Գաղափարներ փոքր երեխաների դասի համար
Թեմա. Հետևել Աստծո ծրագրին
Երգ. Ես Ապրել եմ երկնքում
Միջոցառում
Տեսանյութ. «Մեր Երկնային Հոր ծրագիրը»
Նախքան դասի սկսվելը տպեք և կտրեք հետևյալ երկու խմբի նկարները: Երկրորդ խմբի նկարները փակցրեք ստվարաթղթի վրա:

Առաջին խմբի նկարները դրեք սեղանի վրա հետևյալ կարգով.

Որևէ երեխայի տվեք «Նախաերկրային կյանք» շրջանակը և խնդրեք դնել այն «Նախաերկրային կյանք» նշանով ամպի մեջ: Ընտանիքին համառոտ պատմեք, թե ինչպես էինք բոլորս ապրում Երկնային Հոր հետ` նախքան մեր ծնվելը: Բացատրեք, որ երբ որպես մահկանացուներ ծնվելու մեր ժամանակը եկավ, մենք լքեցինք Երկնային Հոր արքայությունը և եկանք երկիր:
Որևէ երեխայի խնդրեք «Երկրային կյանք» նշանով նկարը դնել սեղանի համապատասխան շրջանակի վրա: Ասացեք ընտանիքին, որ երբ ծնվեցինք, մենք մոռացանք նախաերկրային կյանքի մասին: Սա պիտի պատահեր, որպեսզի մենք կարողանայինք գործադրել հավատ և հնազանդություն: Համառոտ բացատրեք, որ մենք ցանկանում էինք մարմիններ ձեռք բերել, որպեսզի նմանվեինք Երկնային Հորը: Այն, ինչ մենք սովորում ենք այստեղ` երկրի վրա, նույնպես օգնում է մեզ ավելի նմանվել Նրան: Օգնեք երեխաներին հասկանալ, որ Հիսուսն օգնում է մեզ սովորել և անել այն ամենը, ինչ մենք պիտի անենք, որպեսզի ավելի նմանվենք Նրան:
Որևէ երեխայի խնդրեք «Հոգիների աշխարհ» շրջանակը դնել «Հոգիների աշխարհ» նշանով ամպի մեջ: Ընտանիքին ասեք, որ մահից հետո մենք ապրում ենք հոգիների աշխարհ կոչվող վայրում: Օգնեք երեխաներին հասկանալ, որ դա սարսափելի վայր չէ, այլ մի վայր է, որտեղ շատ կարևոր բաներ են կատարվում: Դրեք «Հարություն» նկարը «Հարություն» բառաժապավենի տակ և բացատրեք, որ ինչպես Հիսուսը հարություն առավ, մենք բոլորս նույնպես հարություն կառնենք և մեր մարմինն ու հոգին կմիավորվեն ընդմիշտ: Ապա դրեք «Վերջին Դատաստանը» նկարը «Վերջին Դատաստանը» բառաժապավենի վերևում և բացատրեք, որ դա նշանակում է, որ եթե մենք երկրի վրա ապրելիս առաջ ընթանանք, ապա մենք կստանանք ավելի շատ օրհնություններ, քան եթե մենք զարգացում չունենանք:
Խնդրեք մի երեխայի «Թելեստիալ արքայություն», «Թերեստրիալ արքայություն» և «Սելեստիալ արքայություն» երեք շրջանակները դնել իրենց համապատասխանող տեղերում: Բացատրեք, որ երբ մենք դատվենք այն ամենի համար, ինչ արել ենք երկրի վրա, մենք կմտնենք երեք արքայություններից մեկը: Հարցրեք, թե որ արքայությունում է ապրում Երկնային Հայրը: Ասացեք երեխաներին, որ եթե նրանք պահեն պատվիրանները և հետևեն Փրկիչի օրինակին, նրանք կկարողանան մուտք գործել Սելեստիալ արքայություն: Ասացեք նրանց, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք բոլորս գնանք ու ընդմիշտ ապրենք Իր հետ, քանի որ Նա այնքան շատ է սիրում մեզ:
Խաղացեք «Ի՞նչն է կորել» խաղը, կտորով ծածկելով դասի բառաշղթան և շրջանակները ու հեռացնելով մասերից մեկը: Հեռացրեք կտորը և հրավիրեք ընտանիքի անդամներին կռահել, թե ինչն է կորել: Վերանայեք, թե այդ մասն ինչ առնչություն ունի դասի հետ:
Կարող եք նաև անցկացնել հետևյալ միջոցառումը. ստորև բերված նկարը փակցրեք հաստ թղթի վրա, կտրեք մեծ ուղղանկյունը և նկարի նեղ շերտը, կտրեք ուղղանկյան վրա նշված հաստ սև գծերի ճեղքերը:
Փաթաթեք ուղղանկյունը, պատրաստելով խողովակ, թողնելով ճեղքերը մի ծայրում և սոսնձեք խողովակը:

Սահեցրեք նկարի նեղ շերտը խողովակի ճեղքերի միջով: Նայեք խողովակի միջով, որպեսզի տեսնեք այն նկարները, որոնք պատկերում են Երկնային Հոր երջանկության ծրագիրը:

Հյուրասիրություն. Թխվածքաբլիթներ
1/2 բաժակ կարագ
1 բաժակ շաքարավազ
1 ձու
½ թեյի գդալ աղ
1 թեյի գդալ թխվածքի սոդա
2 բաժակ ալյուր
0.5 թեյի գդալ վանիլին
Խառնեք բաղադրիչները, ստացված խմորը հարթեցրեք և ձևավոր կտրտեք: Թխեք 175°C 8 րոպե:
