Գաղափարներ ավագ երեխաների դասի համար
Գաղափարներ ավագ երեխաների դասի համարԹեմա. Հետևել Աստծո ծրագրին
Թեմա Հետևել Աստծո ծրագրինԵրգ. “I Will Follow God’s Plan” (Children’s Songbook, p. 164)
ԵրգՄիջոցառում
ՄիջոցառումՏեսանյութ. «Մեր Երկնային Հոր ծրագիրը»
Նախքան դասը պատրաստեք երկու թխվածքաբլիթ: Մի թխվածքաբլիթը պիտի լինի շատ աղի: Հրավիրեք երկու քաղցած կամավորների: Առաջարկեք նրանց. «Խնդրեմ, յուրաքանչյուրդ ընտրեք մի թխվածքաբլիթ»: Փորձեք համոզել կամավորներին, որ աղի թխվածքաբլիթները լավագույնն են: Երևի կարիք կլինի, որ ձեր ձեռքին ունենաք մի բաժակ ջուր այն մարդու համար, ով կփորձի աղի թխվածքաբլիթը:
Հարցրեք «անհաջողակ» կամավորին.
- Դա արդար չէ, այնպես չէ՞: Դուք գիտեիք, որ չար կատակ էիք խաղում, բայց չգիտեիք, թե որ թխվածքաբլիթն էր լավը:
- Եթե դուք իմանայիք` որ թխվածքաբլիթն էր քաղցր, դուք անշուշտ դա կընտրեիք, այդպես չէ՞:
Բացատրեք, որ շատ-շատ մարդիկ աշխարհում ստիպված են բազմաթիվ որոշումներ կայացնել իրենց կյանքում, չիմանալով, թե յուրաքանչյուր որոշում կայացնելու արդյունքում դառնությո՞ւն կճաշակեն, թե՞ քաղցրություն: Եվ աշխարհում շատ-շատ մարդիկ ու հաստատություններ փորձում են ասել մեզ, որ վատը լավ է, իսկ լավը` վատ: Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ. «Վայ նորանց, որ չարին ասում են բարի, և բարիին` չար, որ խաւարը շինում են լոյս և լոյսը` խաւար, որ դառնը քաղցր են շինում, և քաղցրը` դառն» (Եսայիա 5.20):
Բացատրեք, որ մեր կյանքը նման է աղի ու քաղցր թխվածքաբլիթների միջև ընտրությանը: Հարցրեք.
· Ո՞վ է պատրաստվում ասել մեզ` փոխաբերական իմաստով, ո՞ր թխվածքաբլիթը ուտել:
Օգնեք ձեր ընտանիքին հասկանալ, որ մենք ունենք մարգարեներ, սուրբ գրություններ, հայրապետական օրհնություններ, ծնողներ, եկեղեցու ղեկավարներ, աղոթք և անձնական հայտնություն, որոնք միշտ առաջնորդում և օգնում մեզ հետևելու Երկնային Հոր երջանկության մեծ ծրագրին: Եթե մենք պարզապես ուշադրություն դարձնենք և վստահենք այս աղբյուրներին, կարող ենք ունենալ արդար ընտրությունների քաղցրությունը, որոնք կօրհնեն մեզ մեր ողջ կյանքում:
Հյուրասիրություն. Թխվածքաբլիթներ
Հյուրասիրություն1/2 բաժակ կարագ
1 բաժակ շաքարավազ
1 ձու
½ թեյի գդալ աղ
1 թեյի գդալ թխվածքի սոդա
2 բաժակ ալյուր
0.5 թեյի գդալ վանիլին
Խառնեք բաղադրիչները, ստացված խմորը հարթեցրեք և ձևավոր կտրտեք: Թխեք 175°C 8 րոպե: