Գաղափարներդասիհամար
Թեմա. Հետևել Աստծո ծրագրին
Օրհներգ. «Ով Հայր իմ» (Հիմներ և մանկական երգեր, էջ 42)
Միջոցառում
Նախքան միջոցառումը պատրաստեք թխվածքաբլիթ ստորև բերված բաղադրատոմսով:
Բացատրեք, որ ընտանիքը հնարավորություն կունենա պատրաստել թխվածքաբլիթ: Սակայն ոչ ոքի չի թույլատրվելու բաղադրասոմս օգտագործել:
Թույլ տվեք, որ ընտանիքի անդամները որոշեն, թե ինչ բաղադրիչներ են անհրաժեշտ, նաև որոշեն անհրաժեշտ ջերմաստիճանը և թխելու ժամանակը:
Մինչ բլիթները թխվում են, կարող եք քննարկել հետևյալը.
- Որքանո՞վ էր դժվար թխելիս բաղադրատոմս չունենալը:
- Արդյո՞ք բոլորը համաձայն էին բաղադրիչների, անհրաժեշտ ջերմաստիճանի և թխելու ժամանակի հետ:
Ջեռոցից հանեք նախօրոք թխված թխվածքաբլիթները: Ցույց տվեք բաղադրատոմսը և ասեք նրանց, թե որքան հեշտ է պատրաստել թխվածքաբլիթները, եթե դուք ունեք ծրագիրը (բաղադրատոմսը):
Բացատրեք, որ թխվածքաբլիթներ պատրաստելը կարող ենք համեմատել ճշմարիտ երջանկություն գտնելու հետ: Շատ մարդիկ մաքառում են երջանկություն գտնելու համար, քանի որ նրանք չունեն «բաղադրատոմսը»: Հարցրեք.
- Որտե՞ղ կարող ենք գտնել Երկնային Հոր երջանկության բաղադրատոմսը: (Ցույց տվեք սուրբ գրությունները:)
Վկայեք, որ Երկնային Հայրը սիրում է մեզ և ցանկանում, որ մենք երջանիկ լինենք, ուստի Նա երջանկության բաղադրատոմսը դնում է սուրբ գրություններում:
Կիսվեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերով. «Տիրոջ ճանապարհը երջանկության ճանապարհն է: «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»։ [Ալմա 41.10]: Հանցանքը երբեք երջանկություն չի եղել: Մեղքը երբեք երջանկություն չի եղել: Անհնազանդությունը երբեք երջանկություն չի եղել: Երջանկության ճանապարհը Տիրոջ ճանապարնին հետևելն է: Ես հավատում եմ դրան իմ ողջ սրտով» («Ոգեշնչող մտքեր», Ensign, Aug. 1997):
Վկայեք, որ չնայած երջանկություն ձեռք բերելը միշտ չէ, որ հեշտ է, սակայն ավելի հեշտ է, երբ մենք հետևում ենք Նրա տված հրահանգներին:
Երբ թխվածքաբլիթը պատրաստ լինի, ընտանիքի անդամներին թույլ տվեք համտեսել և զգալ տարբերությունը երկու թխվածքաբլիթների միջև:
Հյուրասիրություն. Թխվածքաբլիթներ
Հյուրասիրություն
1/2 բաժակ կարագ
1 բաժակ շաքարավազ
1 ձու
½ թեյի գդալ աղ
1 թեյի գդալ թխվածքի սոդա
2 բաժակ ալյուր
0.5 թեյի գդալ վանիլին
Խառնեք բաղադրիչները, ստացված խմորը հարթեցրեք և ձևավոր կտրտեք: Թխեք 175°C 8 րոպե: