Մարդասիրությունը= Ծառայությանը=Սեր

կինը երեխա է պահում

Լարվածության պահերը ստեղծում են նաև հնարավորություններ: Այժմ, երբ ողջ աշխարհն արձագանքում է կորոնավիրուսին, և մարդկանց կյանքն ու ծրագրերը խախտվել են, ժամանակն է ավելի մեծահոգի և բարի լինել միմյանց նկատմամբ: Ես իսկապես համարում եմ, որ իմ աշխատանքը, որպես Վերջին Օրերի Սրբերի Բարեգործության նախագահ, հավանաբար լավագույնն է երկրագնդի վրա: Ինձ համար մեծ պատիվ է և ուրախություն ներկայացնել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին իր հավաքական մարդասիրական ծրագրերի շրջանակներում: Բազմաթիվ մարդիկ կապվում են ինձ հետ և հարցնում, թե աշխատանքի ինչ հնարավորություններ ունենք մարդասիրական բնագավառում: Եվ բոլորը՝ առանց բացառության, մեծ ոգևորությամբ են ընդունում աղքատներին օգնելու հնարավորությունը և ակտիվորեն ընդգրկվում են մարդասիրական աշխատանքներում երիտասարդ հասակից: Նրանք պատրաստ են իրենց ողջ կարիերան նվիրել կարիքի մեջ գտնվող մարդկանց և օգնել նրանց միջոցներ հայթայթել իրենց կյանքը բարելավելու համար: Ես սիրում եմ նրանց սրտերը: Նրանց սրտերը Ենովսի սրտին են նման՝ «անսահմանության պես լայն են»: Մարդասիրական ծառայության մեջ կա ինչ-որ մի բան, որը գրավում է մեր երևակայությունը: Եվ դա ինձ հետ էլ է կատարվել:

Ավելի քան 20 տարվա ընթացքում ես ականատես եմ եղել Երկնային Հոր կարիքավոր զավակների նկատմամբ սիրո և ծառայության մեծահոգի դրսևորումների: Երբ խոսում եմ մարդասիրական բնագավառում աշխատանք փնտրող մարդկանց հետ, երբեմն հետևյալ հարցն եմ տալիս. «Պատմիր ինձ այն մարդու մասին, ում ցանկանում ես ծառայել»: Այդ հարցը հաճախ զարմանք է առաջացնում: Սակայն, եթե դու իսկապես ցանկանում ես ուրիշի կյանքը փոխել և աշխարհն ավելի լավը դարձնել, ծառայությունը մարդասիրական աշխատանքի ամենահիմնական տեսակն է: Քոլեջներում կան զարգացման սկզբունքների և աղետների կառավարման դասընթացներ, սակայն սեփական փորձն ինձ հուշում է, որ տեսությունը այնքան կարևոր չէ, որքան դիմացի մարդու ասված և չասված կարիքներն ընկալելու ունակությունը:

Հենց Ինքը՝ Հիսուսը, լավագույնս արտահայտեց մարդասիրական միսիայի խորհուրդն՝ ասելով. «Սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 15.12): Այս պատվիրանն այնքան հեշտ է հասկանալ, բայց այն ունի այնքան շատ տարբերակներ, երբ գործը հասնում է գործնական կիրառմանը: Եթե ցանկանում եք լինել լավ մարդասեր և լավ ծառայող, դուք պետք է ճիշտ նույն գործը կատարեք:

Սառնարանի բաց դուռը Վարդապետություն և Ուխտերի 88-րդ բաժինը կոչ է անում մեզ սովորել՝ ուսումնասիրելով և հավատալով: Որոշ կարիքներ հայտնի են դառնում զրույցի կամ ավելի հանգամանալից զննման արդյունքում: Մյուս կարիքները հայտնի են դառնում միայն Սուրբ Հոգու շնորհիվ: Ընկերներիցս մեկը՝ Ջուլին, վերջերս ծառայում էր որպես Սփոփող Միության ծխի նախագահ: Նրա սենյակակիցը պատմում է, որ մի օր նա մտավ խոհանոց և տեսավ, որ սառնարանի դուռը բաց է, իսկ Ջուլին տանը չէ: Նա գուշակեց, որ Ջուլին տեսիլք է ունեցել, որ պետք է շտապ այցելի ծխի անդամներից մեկին: Րոպե իսկ չհապաղելով, նույնիսկ չփակելով սառնարանի դուռը՝ Ջուլին շտապեց այցելել այդ քրոջը և նրան սփոփել ծանր կորուստի պահին: Բայց ինչպե՞ս նա իմացավ: Ըստ Ջուլիի՝ նա սովորել է ուշադրություն դարձնել իր գլխում ծագող մտքերին: Ոչ միշտ էր, որ նա զգայուն էր իր հոգևոր տպավորությունների նկատմամբ, սակայն դա հմտություն է, որը նա զարգացրել է ժամանակի ընթացքում: Նախագահ Ջուլի Բեքը ասաց հետևյալը. «Անձնական հայտնության արժանանալու ունակությունը, ինչպես նաև այդ հայտնությունը ստանալու և դրան արձագանքելու ունակությունը կարևորագույն հմտություններից է, որը մարդ կարող է ձեռք բերել իր կյանքի ընթացքում»: Ես աշխատում էի Նախագահ Բեքի հետ, երբ նա Սփոփող Միության նախագահն էր 2010 թ.: Նա ինձ ասաց, որ ինչ-որ մեկն ուզում էր նրան համոզել, որ հայտնությունը կարող է լինել ուղղակի շնորհ, այլ ոչ թե հմտություն, սակայն Ջուլին չհամոզվեց:

Հմտություններ կարելի է ձեռք բերել և զարգացնել, նույնիսկ հատուկ շնորհների պակասության դեպքում. Այս նախադասությունը ոգևորում է ինձ: Ես կարող եմ ավելի լավը դառնալ ժամանակի ընթացքում, եթե ճանաչեմ գլխումս կամ սրտումս ծնվող գաղափարի հոգևոր որակը:

Բայց ինչպե՞ս իմանամ՝ այդ ես եմ, թե Սուրբ Հոգին: Այս հարցն ինձ հանգիստ չէր թողնում: Մորոնի 7.13-ը տալիս է պատասխանը. «Բայց ահա, այն, ինչ Աստծուց է, շարունակ հրավիրում և հրապուրում է անել բարիք. ուստի, ամեն բան, որ հրավիրում և հրապուրում է անել բարիք, և սիրել Աստծուն, և ծառայել նրան, ոգեշնչված է Աստծուց»: Եթե լավ միտքը հրավիրում է ինձ անել բարիք կամ սիրել Աստծուն, ապա դա ոգեշնչված միտք է, անկախ նրանից, թե որտեղից եկավ: Եղեք այնքան մեծահոգի, որքան կարող եք Սակայն ծառայելն ավելին է, քան ուղղակի սիրալիր լինելը: Այն ավելին է, քան թխվածք բերելը կամ հաղորդագրություն ուղարկելը, չնայած երբեմն դա էլ է շատ գովելի: Իր էությամբ ծառայությունը քնքշություն է, ունակություն՝ մարդու մեջ տեսնել իր լավագույն դրսևորումը և պատրաստակամություն՝ օգնել նրան ավելի լավը դառնալու հարցում: Ես հավատում եմ, որ հենց այդ քնքշությամբ են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը նայում մեր մահկանացու թուլություններին: Նրանք ցանկանում են օգնել մեզ դառնալ ավելի լավը, ուստի ծառայությունը ունի կրկնակի արդյունք: Այն օգնում է թե՛ ծառայությունը մատուցողին, թե՛ այդ ծառայությունն ընդունողին:

Վերջերս թերթում մի հոդված կարդացի, որը պատմում էր մի հիվանդանոցի մասին, ուր ուղարկում էին մահացող բանտարկյալներին: Մնացած կալանավորները խնամում են այդ հիվանդներին նրանց կյանքի վերջին ամիսների և շաբաթների ընթացքում: Դա շատ դժվար գործ է: Նրանք փորձում են անել այն ամենը, ինչ կարող են, հիվանդների վիճակը թեթեվացնելու համար: Հաճախ հիվանդները կոպիտ են և գոռում են խնամողների վրա, սակայն այդ աշխատանքը փոխեց խնամող բանտարկյալների կյանքը: Նրանցից շատերը առաջին անգամ են սովորում կարեկցել և իրենց դիմացինի տեղը դնել: Եվ հետզհետե նրանք կարծես դառնում են ավելի բարի ու կարեկցող: Ծառայությունը զտում է մեր էությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ լավություն է անում մյուսներին:

Մարդիկ կարող են ունենալ ֆիզիկական, հոգևոր և հուզական կարիքներ, կամ դրանց զուգակցումը: Հուսով եմ, որ այդ կարիքները հոգալիս մենք ունակ ենք՝ Առաջնորդել կարեկցությամբ:

Խուսափել մեղադրանքներ առաջադրելուց: Վստահություն ներշնչել: Սիրել ուրիշներին, նույնիսկ, եթե նրանց կյանքը տարբերվում է մեր կյանքից: Թող որ լինենք այնքան մեծահոգի մյուսների նկատմամբ, որքան կարող ենք: Ես աղոթում եմ, որ Նա պարգևի մեզ այդ ունակությունը: Ցավի և դժվարությունների աշխարհում հնարավոր է մտածել, որ մեկ մարդը չի կարող փոխել որևէ բան, կամ որ մյուսները ավելի շատ բան գիտեն, քան մենք, և կարող են ավելի լավ օգնություն ցուցաբերել: Բայց դա ճիշտ չէ: Հաճախ համեստ ջանքը կարող է մեծագույն փոփոխություն կատարել մարդու կյանքում: Օրինակ՝ ընկերուհիս պատմեց ինձ, որ շատ ընկճված էր քոլեջի տարիներին: Տնային աշխատանքը անվերջ տանջանք էր, առարկաներն անհետաքրքիր էին, իսկ լավ գնահատական ստանալու անհրաժեշտությունը իրական լարվածություն էր առաջացնում: Նա արդեն ծայրահեղ վիճակի էր հասել, երբ դասախոսներից մեկը կարճ մեկնաբանություն էր թողել նրա ռեֆերատի ներքևի մասում: Նա ուղղակի ասաց. «Լավ աշխատանք է: Իսկ դուք չե՞ք մտածել իրավագիտության դպրոցի մասին»: Այս 10 կարճ բառերը փոխեցին ընկերուհուս ամբողջ հետագա համալսարանական փորձը: Նա իրեն զգաց նկատված և գնահատված: Մենք երբեք չենք կարող գուշակել, թե ինչպես մեր խրախուսանքը կարող է փոխել մարդու կյանքը:

Երբ հյուրերն այցելում են Մարդասիրական կենտրոնը Սոլթ Լեյք Սիթիում, նրանք մի կարճամետրաժ ֆիլմ են դիտում, որը նկարագրում է Եկեղեցու բազմաթիվ մարդասիրական ծրագրերը ամբողջ աշխարհում: Պատմողը Երեց Ջեֆրի Հոլլանդն է, և այնտեղ կա մի մաս, որին ես սպասում եմ ամեն անգամ այդ ֆիլմը նայելիս: Այն միշտ հուզում է ինձ: Պատմողն ասում է. «Տերը պատասխանում է մեր աղոթքներին և մեծ մասամբ անում է դա՝ ուրիշ մարդկանց ուղարկելով: Ուրեմն՝ ես աղոթում եմ, որ նա ուղարկի մեզ: Ես աղոթում եմ, որ մենք լինենք ուրիշ մարդկանց աղոթքների պատասխանը: Երբ մենք պայքարում ենք վիրուսների, աղետների և անձնական վշտերի դեմ, ծառայությունը Աստծո համար դառնում է միջոց՝ մեզ իրար մոտ ուղարկելու: Հենց այսպես ենք մենք դառնում ուրիշների աղոթքների պատասխանը: Դա հայտնություն է: Դա ոգեշնչում է մյուսներին: Դա մեզ դարձնում է ավելի մեծահոգի և բարի: Դա Իսրայելի միավորման մի մասն է: Ես հրավիրում եմ ձեզ ինձ հետ միասին միանալ աշխարհի մեծագույն մարդասիրական նախաձեռնությանը»:

Հիմնաբառեր. քավություն, աճ, ոգեշնչում, սեր, աղոթք, ինքնագնահատում, ծառայություն:

 

Sharon Eubank

Շերոն Յուբանքը Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդականն է և Վերջին Օրերի Սրբերի Բարեգործության նախագահը: Նա սիրում է պատմություն, տանը պատրաստված կարկանդակ և խաչբառեր: Քույր Յուբանքի այլ մտքերի հետ կարող եք ծանոթանալ իր պաշտոնական Ֆեյսբուքյան էջում: