#ԼսեքՆրան – 4 եղանակ

Աստված, անշուշտ, կարող է խոսել մեզ հետ լսելի ձայնով, սակայն Նա, գրեթե, միշտ պարզ հուշումներ և զգացումներ է առաջացնում մեր սրտերում և մտքերում։ Դուք, հնարավոր է, զգաք, որ ինչ-որ մեկին, ով տխուր է, որոշակի բան ունեք ասելու, կամ ձեր կյանքը փոխելու միտք ունենաք, կամ ոգեշնչվեք օգնելու որևէ մեկին։ Այդ պարզ մտքերին և զգացումներին ուշադրություն դարձնելը լավագույն եղանակն է, որպեսզի կարողանաք լսելՆրան։

Լսեք Նրան սուրբ գրություններում

Սուրբ գրությունները, եթե մտածենք այդ մասին, պարունակում են Տիրոջ արդեն իսկ գրառված ձայնը։ Եթե մենք ընկղմվենք մարդկության հետ Աստծո հարաբերությունների մասին սրբազան պատմությունների մեջ, նաև այն սկզբունքների, որոնք այդ պատմությունները ներկայացնում են, մենք կկարողանանք ավելի լավ հասկանալ Աստծո կամքը մեր վերաբերյալ և թե ինչ ուղղությամբ պետք է շարժվենք կյանքում՝ օրեցօր։

Լսեք Նրան՝ անջատելով ոչ պետքականը և դանդաղեցնելով ընթացքը

Այսօր՝ ուշադրության համար մրցակցության պայմաններում, մեր ունեցած ամեն ազատ րոպեի համար պայքար է մղվում հավելվածների, ժամանցի, սոցիալական մեդիայի, արագ հաղորդագրությունների և այլ միջոցների կողմից։ Այս ամենը հաճախ կարող է շեղել մեր ուշադրությունը հիմնական հոգևոր զգացումներից և ուղերձներից, որոնք Աստված փորձում է ուղարկել մեզ։ Անջատե՛ք։ Ձեր հեռախոսը մի կո՛ղմ դրեք։ Մտածե՛ք։ Խորհրդածե՛ք։ Շնչե՛ք։ Եվ լսե՛ք։

Լսեք Նրան փոքր և հասարակ եղանակներով

Հին Կտակարանի մարգարե Եղիայի փորձառությունը մեզ մեծ դաս է ուսուցանում այն մասին, թե ինչպես կարող ենք լսել Աստծո ձայնը․

«Եւ ահա Տէրը անց էր կենում. Եւ մի մեծ եւ զօրաւոր հողմ պատառեց սարերը եւ կոտրատեց ապառաժները Տիրոջ առաջին. Բայց Տէրն այն հողմի մէջ չէր։ Եւ հողմից յետոյ երկրաշարժ եղաւ, բայց Տէրը երկրաշարժի մէջ չէր։ Եւ երկրաշարժից յետոյ կրակ, բայց Տէրը կրակի մէջ չէր. Եւ կրակից յետոյ մի մեղմ ու բարակ ձայն» (Գ Թագավորաց 19․11–12)։

Մարդն՝ իր էությամբ սպասում է հանդիսավոր և ակնհայտ իրադարձություն տեսնելուն։ Ի վերջո, բոլորս կուզենայինք «նշան» ստանալ երկնքից։ Սակայն՝ Իր անսահման իմաստությամբ Աստված մեզ խրախուսում է․ «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած» (Սաղմոս 46․10)։ Այս պարզ մտքերը, զգացումները, հուշումները և տպավորությունները սիրող Երկնային Հոր մեղմ շշնջոցներն են։