Ես ․․․ անհամբեր սպասում էի իմ միսիայի կանչին:
Հայրս իր միսիան ծառայել էր Գերմանիայում: Եղբայրս իր միսիան ծառայել էր Գերմանիայում: Այնտեղ գտա նամակը: «Սույնով դուք կանչվում եք ծառայելու Արևելյան նահանգների միսիայում, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Նյու Յորք Սիթիում (Նյու Յորք)»:
«Ո՛չ։ Ո՛չ։ Ես պետք է ծառայեմ Գերմանիայում»:
Այսպիսով, ես մտա իմ ննջասենյակ և վերցրեցի Վարդապետություն և Ուխտեր գիրքը, և սկսեցի կարդալ․ «Արդյունավետ դուռ պիտի բացվի մերձակա շրջաններում, արևելյան այս հողում»: Ես նոր կանչվեցի Արևելյան նահանգների միսիա, և այս հատվածում Տերն ասում է. «Ես կանչել եմ քեզ արևելյան այս հողեր»:
Այս սուրբ գրության միջոցով և հայտնությամբ, ես գիտեի, որ Տերը ցանկանում էր, որ ես այդտեղ ծառայեի: