Մենք չեք կարող ասել Աստծուն (ծիծաղում է), թե ինչպես և երբ Նա պետք է արձագանքի մեր աղոթքներին: Մենք չեք կարող թելադրել Նրան: Մենք պետք է ասենք․ «Իմ սիրտը բաց է, ես միշտ պատրաստ եմ, ես միշտ պատրաստ եմ լսելու»:
Տարիներ առաջ, երբ դեռահաս էի, ես հնարավորություն ունեցա այցելել Սրբազան Պուրակ: Միայնակ մտա այնտեղ, ուրիշ ոչ ոք չկար: Եվ ես մտածեցի. «Սա իսկապես կատարյալ վայր է ինձ համար աղոթելու և այնպիսի պատասխաններ ստանալու համար, որոնք Ջոզեֆ Սմիթն է ստացել այստեղ՝ հենց այս վայրում»։ Եվ ես ուզում էի որևէ հաստատում, ինչ էլ որ Տերն ինձ տար և ինչ ձայնով էլ որ Նա խոսեր այնտեղ կատարվածի և Ավետարանի վերականգնման հետ կապված ճշմարտության մասին:
Այսպիսով, ես պետք է ասեմ, որ շատ անկեղծ էի: Ես երկար ժամանակ մեծ անկեղծությամբ աղոթեցի։ Բայց ոչինչ չլսեցի։ Ո՛չ մի արձագանք, ո՛չ մի պատասխան չստացա։ Ես ոչինչ չլսեցի։ Վերջապես ես հանձնվեցի և հեռացա: Եվ ես անշուշտ հիասթափված էի, ես չգիտեի, թե ինչ եմ սխալ արել կամ ինչ պետք է անեի, որ չեմ արել: Եվ ես շատ եմ մտածել դրա մասին:
Մոտավորապես ․․․ ընդամենը վեց շաբաթ անց, երբ ես տանն էի: Մի հանգիստ պահի ես կարդում էի Մորմոնի Գիրքը և խորհում այդ մասին։ Հանկարծ իմ վրա հեղվեց այդ հաստատող հոգին, այդ Սուրբ Հոգին, որը խոսում է մեր հոգու հետ: Եվ ես գիտեի, ես գիտեի:
Այդ փորձառությունից ես սովորեցի, որ մենք ‑‑ չենք կարող ասել Աստծուն
Մենք չեք կարող ասել Աստծուն, թե ինչպես և երբ Նա պետք է արձագանքի:
Մենք չեք կարող թելադրել Նրան:
Մենք պետք է ասենք․
«Իմ սիրտը բաց է, ես միշտ պատրաստ եմ, ես միշտ պատրաստ եմ լսելու»: