Ինչպես եմ ես հետևում #ԼսեքՆրան կոչին. Երեց Քվենթին Լ․ Քուք

Հաճախ իմ ստացած ամենանշանակալից հայտնությունն օգնում է, որ իմ կոչման մեջ օգնեմ մեկ ուրիշին։

Սուրբ Հոգին պատրաստ է օրհնել,

մխիթարել և խաղաղություն պարգևել, նաև՝ պատասխաններ և ըմբռնում տրամադրել։

Երբ եպիսկոպոս էի ծառայում, ինձ զանգեցին ամուսիններ և անհանգիստ ձայնով ասացին․

«Մենք պետք է հենց հիմա հանդիպենք»։

Ես պատրաստվում էի ինքնաթիռ նստել և

մեկնել Նյու Յորքի մի գործնական հանդիպման։

Ես ասացի․ «Եկե՛ք»։

Ես ծնկի իջա և աղոթեցի՝ հասկանալով, որ

Ժամանակ չունեմ և

այդ պահին Սուրբ Հոգուց

մի հայտնություն ստացա։

«Ահա սա է նրանց խնդիրը և

այսպես դու պետք է խորհուրդ տաս նրանց»։

Երբ նրանք ժամանեցին, պարզվեց, որ

խնդիրը հենց դա էր և խորհուրդը, որ

պետք է ստանային այդ նույն խորհուրդն էր։

Իմ հիմնական ուղերձն այն է, որ

երբ ծառայում ես մարդկանց և

պետք է օրհնես որևէ մեկին,

այդ ժամանակ է Սուրբ Հոգին

ավելի հաճախ վկայում ձեզ։

Երբ սպասավորում եք մարդկանց,

ծառայում եք միսիոներ,

ուսուցիչ և

ուսուցանում եք երեխաների, երիտասարդների

կամ մեկ այլ մարդու,

իմացեք, որ այդ ժամանակ դուք

կօժտվեք մի յուրահատուկ օրհնությամբ․

հաճախ այդ ժամանակ եք զգում Սուրբ Հոգին։

Իմ փորձից գիտեմ, որ այն իրոք զգում եք։

Եվ ես լսում եմ Նրա ձայնն այնպես, որն

ինձ առաջնորդում է անհրաժեշտ ուղղությամբ։