Երբ ես երախտապարտ եմ Փրկիչի համար և այն ամենի համար, ինչ Տերը տվել է ինձ, ապա այդ սերը դռներ է բացում:
Նրան լսելու այնքան շատ ուղիներ կան: Երբ իմ խիստ անձնական փորձառություններում ես մտածում եմ Փրկիչի մասին, հիշում եմ, թե որքան է Նա ինձ սիրում, հետո մտածում եմ, թե որքան շատ եմ ես սիրում Նրան: Դա ինձ համար նման է կամրջի, կապի կամ դռան, որը բացվում է: Քանի որ հետո ես զգում եմ Սուրբ Հոգու զորությունն ու պարգևը:
Կարծում եմ, որ սերն է այդ բանալին:
Երբ ես երախտապարտ չեմ, ես չեմ կարողանում զգալ այդ սերը:
Եվ երբ ես երախտաարտ եմ Փրկիչի համար և այն ամենի համար, ինչ Տերը տվել է ինձ, ապա այդ սերը դռներ է բացում:
Իսկ հետո իմ առաջ բացվում է այն ամենը, ինչ ես լսել եմ, տեսել եմ կամ արել եմ նախկինում, որոնք կօգնեն ինձ ճիշտ որոշումներ ընդունել:
Ես տեսել եմ դա իմ մասնագիտական կյանքում:
Եվ այն պահերին, երբ ես չգիտեի ինչ անել, ես գտնում էի մի հանգիստ վայր և հաղորդակցվում էի Երկնային Հոր ու Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ՝ Սուրբ Հոգու պարգևի և Նրանց հանդեպ ունեցած իմ սիրո կամրջի միջոցով:
Իսկ հետո հանկարծ գալիս էր պատասխանների հեղեղը:
Ահա թե ինչպես է Նա խոսում ինձ հետ, և դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ես կենտրոնանում եմ մեր հանդեպ ունեցած Նրա սիրո վրա և Նրա հանդեպ ունեցած իմ սիրո վրա:
Այսպես եմ ես ստանում այն պատասխաններն ու արձագանքները, որոնց կարիքը ես ունեմ հիմա և ունեցել եմ իմ ամբողջ կյանքում:
Երբ ես երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ Տերը տվել է ինձ,
ապա այդ սերը դռներ է բացում:
Ինչպես եմ ես հետևում #ԼսիրՆրան կոչին
Իմ խիստ անձնական փորձառություններում,
ԵՐԵՑ ԴԻՏԵՐ Ֆ. ՈւԽԴՈՐՖ
Երբ ես մտածում եմ Փրկիչի մասին,
թե որքան է Նա ինձ սիրում, և որքան շատ եմ ես սիրում Նրան,
դա նման է կամրջի, կապի
կամ դռան, որը բացվում է:
Ես զգում եմ Սուրբ Հոգու զորությունն ու պարգևը:
Սերն է այդ բանալին:
Երբ ես երախտապարտ չեմ, ես չեմ կարողանում զգալ այդ սերը:
Եվ երբ ես երախտապարտ եմ Փրկիչի համար և այն ամենի համար, ինչ Տերը տվել է ինձ,
ապա այդ սերը դռներ է բացում:
Իսկ հետո իմ առաջ բացվում է այն ամենը,
ինչը կօգնի ինձ ճիշտ որոշումներ ընդունել:
Ես տեսել եմ դա իմ մասնագիտական կյանքում:
Այն պահերին, երբ ես չգիտեի ինչ անել,
ես գտնում էի մի հանգիստ վայր և հաղորդակցվում էի Երկնային Հոր ու Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ՝
Սուրբ Հոգու պարգևի
և Նրանց հանդեպ ունեցած իմ սիրո կամրջի միջոցով:
Պատասխանների հեղեղ էր գալիս ինձ:
Ահա թե ինչպես է Նա խոսում ինձ հետ,
երբ ես կենտրոնանում եմ մեր հանդեպ ունեցած Նրա սիրո վրա
և Նրա հանդեպ ունեցած իմ սիրո վրա:
Այսպես եմ ես ստանում այն պատասխաններն ու արձագանքները,
որոնց կարիքը ես ունեմ հիմա և ունեցել եմ իմ ամբողջ կյանքում:
Ինչպես ես դու հետևում #ԼսիրՆրան կոչին