Կարծում եմ, Տերը մեզ դաս տվեց այս դժվար ժամանակներում։ Զարմանալիորեն արագ՝ հաշված օրերի ընթացքում դասը կյանքի կոչվեց, և այժմ հաջողված պատմություններ ունենք։ Ինչպես միսիոներները կարողացան նորովի օգտագործել սոցիալական մեդիան, տեխնոլոգիաները և անդամների հետ կապը, ինչը նախկինում չէին անում։ Սրանք՝ առանց մարդկանց տուն ֆիզիկապես մտնելու, սակայն նրանց հետ կապվելու և ավետարանով կիսվելու հիանալի եղանակներ են։ Վերականգնումը տեղի է ունեցել 200 տարի առաջ, իսկ այժմ այն, ինչ մենք առաջարկում ենք, գեղեցիկ է և գտակար այս դժվար ժամանակներում և, առհասարակ,
միշտ: Եվ եթե մենք միավորվենք որպես անդամներ և միսիոներներ, որտեղ էլ որ լինենք, մեծ օրհնություններ կբերենք մարդկանց, քանի որ եկել է մեր հերթը` այս պահից օգտվելու և դրանից մի լավ բան ստեղծելու։ Դուք տեսնում եք հրաշալի զարգացումներ։ Միսիաներն օգնում են միմյանց։ Նրանք փոքր հոդվածներ են պատրաստում Facebook-ի, այլ սոցիալական մեդիայի համար և սովորեցնում են՝ ինչպես օգտվել։ Կա ստեղծարարություն։ Կա առաջընթաց։
Մաքրագործված, վեհ, ավելի հզոր, թարմացված առաջընթաց։ Եվ իմ միակ հույսն է, որ մենք չկորցնենք այս ընթացքը և տանենք այս էներգիան դեպի Եկեղեցու բոլոր ոլորտները։