Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին

Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին

Գաղափարներ ավագ երեխաների դասի համար

Գաղափարներ ավագ երեխաների դասի համար

Թեմա. Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին

Թեմա. Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին

Երգ. A Child’s Prayer' (Children’s Songbook, p. 12)

Երգ.

Միջոցառում

Միջոցառում

Նախքան դասի սկսվելը, պատրաստեք նկարները, որոնցում պատկերված է «Առաջին Տեսիլքը» (Ավետարանի նկարների գիրք 103), «Ենովսն աղոթում է» (ԱՆԳ 305), «Հիսուսն օրհնում է նեփիացի երեխաներին» (ԱՆԳ 322), «Մորոնին թաքցնում է թիթեղները» (ԱՆԳ, 320) նկարները: Գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները թղթերի վրա. ՎևՈւ 31.12, Ղուկաս 6.28, ՎևՈւ 5.24, 1 Նեփի 7.21, Ալմա 37.37, 1 Թեսաղոնիկեցիս 5.18, 2 Նեփի 32.9, 3 Նեփի 18.21:

Ցուցադրեք բոլոր չորս նկարները: Խրախուսեք, որ ձեր ընտանիքի անդամներն աշխատեն միասին ու ասեն, թե ինչ գիտեն յուրաքանչյուր պատմության մասին: Ավելացրեք ցանկացած մանրամասնություն կամ տեղեկություն, որ նրանք մոռացել են: Հարցրեք խմբին, թե այս չորս պատմություններն ինչ ընդհանուր բան ունեն: (Աղոթք): Ասացեք նրանց, որ դասը դրա մասին է:

Որպես ընտանիք, փնտրեք սուրբ գրությունների հղումները և հերթով բարձրաձայն կարդացեք դրանք: Թղթի կամ պաստառի վրա գրեք, թե նրանք յուրաքանչյուր հատվածից ինչ կարող են սովորել աղոթքի մասին: Կարելի է ընդգրկել հետևյալ կետերը.

  1. Աղոթեք, որպեսզի դիմակայեք գայթակղությանը:
  2. Աղոթեք ակնածանքով և խոնարհաբար:
  3. Աղոթքով ներում խնդրեք:
  4. Աղոթեք առավոտյան, երեկոյան և ձեր բոլոր գործերում:
  5. Շնորհակալություն հայտնեք ձեր աղոթքներում:
  6. Աղոթեք Հիսուս Քրիստոսի անունով:
  7. Աղոթեք ձեր ընտանիքի հետ:

Խնդրեք յուրաքանչյուր երեխայի պատրաստել աղոթքի հիշեցում, ինչպես օրինակ` աղոթքի քար (քարի վրա ներկով գրեք «Աղոթք» և դրեք բարձի վրա), աղոթքի գորգ (քառակուսի գորգը ձևավորեք ներկով և տեղադրեք մահճակալի կողքին` ծնկի գալու համար կամ աղոթքի բարձ (ձևավորեք մաքուր բարձի երեսը` օգտագործելով մթության մեջ լույս տվող ներկ):

Հրավիրեք ձեր ընտանիքի անդամներին մշտապես աղոթել, հավատալով, որ Երկնային Հայրը կպատասխանի իրենց աղոթքներին: