Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին

Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին

Գաղափարներ փոքր երեխաների դասի համար

Գաղափարներ փոքր երեխաների դասի համար

Թեմա. Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին

Թեմա.Երկնային Հայրը պատասխանում է մերաղոթքներին

Երգ. 'Children All Over the World' (Children’s Songbook, p. 16)

Երգ

Միջոցառում

Միջոցառում

Նախքան դասի սկսվելը գտեք հինգ կամ վեց ծանոթ իրեր, որոնք արձակում են որոշակի ձայներ (սուլոց, հարմոն, կարիչ, զանգ, մանկական զանգակ): Այս բոլոր առարկաները դրեք մի պայուսակում:

Դասը սկսեք հետևյալ հարցերով.

  • Ո՞ւմ հետ ենք մենք խոսում, երբ աղոթում ենք: (Մեր Երկնային Հոր հետ:)
  • Մեր աղոթքները լսելիս Երկնային Հայրն ինչպե՞ս տարբերուոմ, թե ով է իրեն աղոթում:

Խաղացեք հետևյալ խաղը` «Կռահիր, թե ինչ լսեցիր»

Խաղացեք հետևյալ խաղը` «Կռահիր, թե ինչ լսեցիր»

Խնդրեք ընտանիքի անդամներին փակել իրենց աչքերը և պայուսակից մեկ-մեկ հանելով առարկաները, սկսեք դրանցով ձայն հանել: (Մեջքով շրջվեք դեպի ընտանիքը և թաքցրեք ձեր օգտագործած առարկան այնպես, որ երեխաները չկարողանան գաղտագողի տեսնել այն:) Ձայն հանելուց հետո առարկան նորից ետ դրեք պայուսակի մեջ և թույլ տվեք, որ երեխաները բացեն աչքերը: Ապա հարցրեք նրանց` արդյոք իրենց լսած ձայնից հասկացան, թե ինչ առարկա էր: Նախքան հաջորդ առարկան պայուսակից հանելը, ասացեք նրանց` արդյոք նրանք ճիշտ էին, թե սխալ:

Բացատրեք.

Երբեմն արձակած ձայնից կարող ենք կռահել, թե ինչ առարկա է դա: Երբ աղոթում ենք, կարիք չկա անհանգստանալ, թե ինչպես ենք աղոթում կամ արդյոք Աստված կլսի մեզ: Նա կիմանա, թե ով է աղոթում, որովհետև Նա գիտի և սիրում է մեզ:

Վկայեք, որ Երկնային Հայրը լսում է մեր աղոթքներն ու ճանաչում է ձեզ, երբ աղոթում եք Նրան: Ձեր ընտանիքի անդամներին խրախուսեք` որքան հնարավոր է հաճախ խոսել Երկնային Հոր հետ: