Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին

Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին

Թեմա. Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին

Թեմա. Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին

Օրհներգ.Sweet Hour of Prayer (Hymns, # 142)

Օրհներգ.

Միջոցառում

Միջոցառում

Տեսանյութ` «Թռիչք »

Սկսեք` կարդալով Եպիսկոպոս Հ. Բերքի Պիտերսոնի հետևյալ հայտարարությունը.

«Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք, որ ես գիտեմ, որ երբ մեր Երկնային Հոր զավակները ծնկի են իջնում և խոսում նրա հետ, նա լսում է»: Ես գիտեմ սա, այնպես, ինչպես գիտեմ ցանկացած բան այս աշխարհում, որ Երկնային Հայրը լսում է իր զավակների յուրաքանչյուր աղոթքը: Ես գիտեմ, որ մեր աղոթքները բարձրանում են երկինք: Նշանակություն չունի, թե մենք ինչ սխալ ենք գործել, նա մեզ լսում է… Ես նաև հավատում եմ, որ նա պատասխանում է մեզ: Ես չեմ կարծում, որ նա անտեսում է իր զավակներին, երբ նրանք խոսում են իր հետ» (Աղոթք`կրկին փորձիր, Ensign, June 1981, p. 73:)

Ensign,

Հարցրեք.

  • Ըստ ձեզ, Երկնային Հայրը լսո՞ւմ է բոլորի աղոթքները:
  • Ինչո՞ւ է նա լսում ինչ-որ մեկին, ով սխալներ է գործել: (Քանի որ նա սիրում է բոլորին: Մենք բոլորս նրա զավակներն ենք, և Նա ցանկանում է օգնել մեզ:)
  • Ըստ ձեզ, Երկնային Հայրը լսո՞ւմ է ձեր աղոթքները:

Ձեր ընտանիքին պատմեք հետևյալ պատմությունը և խնդրեք նրանց լսել ու մտածել, թե այս պատմությունն ինչպես կարող է համեմատվել աղոթքի հետ.

«Շաբաթ առավոտ էր, և հայրիկը տանն էր: Նա գրասենյակից որոշ աշխատանք էր բերել իր հետ տանն ավարտելու համար, ուստի գնաց աշխատասենյակ, որ մենակ լինի:

Շուտով նրա դուստրը լացելով սենյակ մտավ: Ինչ-որ մեկը կոտրել էր նրա նոր տիկնիկը: Հայրը նրան ասաց, որ չանհանգստանա. ինքը կնորոգի նրա տիկնիկը: Աղջիկը շնորհակալություն հայտնեց հորը և ուրախ վերադարձավ խաղալու:

Հաջորդը եկավ նրա որդին: Նա հորից գումար խնդրեց նոր մոդելի նավակ գնելու համար, որպեսզի ընկերների հետ գնա նավարկելու: Հայրը ժամանակ տրամադրեց բացատրելու, որ տղան երկու օր առաջ արդեն ստացել էր իր շաբաթական գումարը, ակնարկելով, որ այն նախատեսված էր այդպիսի ծախսերի համար:

Ապա եկավ դեռահաս աղջիկը: Նա ցանկանում էր մի նոր զգեստ գնել գալիք պարահանդեսի համար: Հայրն ասաց, որ պիտի ստիպված լինի սպասել: Նաև ասաց, որ եթե աղջիկն ինքը կարողանար հնարավորինս շատ գումար խնայել, ինքը կօգներ նրան գնել նոր զգեստը:

Ապա նրան ընդհատեց դեռահաս որդին: Որդին կատարում էր տնային աշխատանքը և խնդրի լուծման համար օգնության կարիք ուներ: Հայրը նրան մի քանի առաջարկներ արեց, բայց խնդիրը նրա փոխարեն չլուծեց: Մի քանի րոպե անց նրա որդին վերադարձավ` ասելով. «Շնորհակալություն, քո առաջարկած գաղափարի համար: Այն օգնեց»:

Ի վերջո ներս մտավ կրտսեր զավակը: Հայրը նայեց տղային և սիրալիր հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որդիս»:

«Ես ոչինչ չեմ ուզում», պատասխանեց փոքրիկ տղան, երբ բազուկներով փաթաթվեց հոր վզին ու համբուրեց նրան: «Ես պարզապես ուզում էի քո կողքին լինել»:

Հարցրեք.

  • Ըստ ձեզ, երեխաներն ինչո՞ւ էին գնում իրենց հոր մոտ օգնության համար:
  • Ո՞ր վկայությունն է ցույց է տալիս, որ հայրը սիրում է իր զավակներին:
  • Այս պատմությունն ինչպե՞ս կարող է համեմատվել աղոթքի հետ:

Նշեք, որ ոչ բոլոր հայրերն են հասանելի, ինչպես այս պատմության մեջ, բայց մեր Երկնային Հայրը միշտ լսում է մեզ: Ձեր ընտանիքին բացատրեք, որ նրանք միշտ կարող են աղոթել Երկնային Հորը, նշանակություն չունի` երբ և ինչ պատճառով: Նա կպատասխանի դրանց:

Դիտեք և քննարկեք հետևյալ տեսանյութը` «Թռիչք»: