Ընտրությունները կատարել նախօրոք

ընտրել

Գաղափարներ դասի համար

Թեմա. Ընտրությունները կատարել նախօրոք

Օրհներգ. “Choose the Right” (Hymns, #239)

Միջոցառում

Տեսանյութ` «Ընտրության երեք դասերը», Թոմաս Ս. Մոնսոն

Ձեր ընտանիքին ցույց տվեք այս դասում ընդգրկված պաստառը: Ասացեք նրանց, որ դուք հիմա կկարդաք Եկեղեցու նախկին Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հայտարարությունը: Նրանք պիտի ուշադիր լսեն, որպեսզի պարզեն, թե ինչն է առավել կարևոր պաստառում ներկայացված իրավիճակում.

«Որոշումներ կայացնելը յուրաքանչյուրիս հիմնական խնդիրներից է : Ամեն օր բազմաթիվ անգամներ մենք կանգնում ենք ընտրության առջև և պիտի որոշենք, թե որ ճանապարհն ընտրենք: Որոշ ընտրություններ երկար ու դժվար են, սակայն դրանք ճիշտ ուղղությամբ մեզ տանում են դեպի մեր վերջնական նպատակը. մյուսները կարճ են, ընդարձակ ու հաճելի, բայց տանում են սխալ ուղղությամբ: Շատ կարևոր է, որ մեր մտքում հստակ պատկերացնենք մեր վերջնական նպատակները, որպեսզի յուրաքանչյուր ընտրության առջև կանգնելիս ոչ տեղին հարցերը չշեղեն մեզ. «Ո՞րն է ավելի հեշտ կամ ավելի հաճելի ճանապարհը» կամ «Ո՞ր ճանապարհով են գնում ուրիշները» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ, «Պաշտպանենք ինքներս մեզ չարի ազդեցությունից»):

Հարցրեք.

  • Համաձայն Նախագահ Քիմբալի խոսքերի, ի՞նչն է առավել կարևոր պաստառում ներկայացված իրավիճակում. (Մեր մտքում հստակ պատկերացնենք մեր վերջնական նպատակները:)
  • Ինչո՞ւ: (Որպեսզի յուրաքանչյուր ընտրության առջև կանգնելիս ոչ տեղին հարցերը չշեղեն մեզ:)
  • Ո՞րն է ճիշտ ժամանակը որոշելու, թե որոնք են մեր նպատակները: (Նախքան մեր ճանապարհը սկսելը:)
  • Ինչո՞ւ չենք կարող նման որոշումները կայացնել ճանապարհին:

Օգնեք ձեր ընտանիքին պատկերացնել, թե որքան դժվար կլինի որոշել` ուր գնալ, երբ դուք արդեն շատ արագ եք շարժվում, օրինակ` ավտոմեքենայում, երբ դուք չեք տեսել քարտեզը նախքան ուղևորությունը և չէիք ծրագրել` որ ուղղությամբ գնալ յուրաքանչյուր ճամփաբաժանին հասնելիս: Հարցրեք.

  • Որքանո՞վ է այս իրավիճակը նման մեր կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավիճակների հետ:

Թող ձեր ընտանիքի անդամները կիսվեն իրենց խոհերով: Ապա կարդացեք Նախագահ Քիմբալի հայտարարության հաջորդ մասը:

«Ճիշտ որոշումները հեշտ են կայացվում, երբ դրանք կայացվում են նախօրոք, մեր մտքում հստակ ունենալով վերջնական նպատակները. սա մեզ ազատում է այն տառապանքից, որը մենք կրում ենք ճամփաբաժանին կանգնած, երբ հոգնած ենք ու չափազանց գայթակղված:

Երբ երիտասարդ էի, ես հաստատապես որոշեցի, որ երբեք չեմ համտեսելու թեյ, սուրճ, ծխախոտ և ոգելից խմիչք: Ես համարում եմ, որ այս կոշտ վճռականությունը շատ անգամներ է փրկել ինձ տարբեր փորձառությունների ժամանակ… Միսիայում ծառայելու որոշումը շատ վաղ պետք է կայացվի, նախքան կգա միսիայի և  մարզական կրթաթոշակի միջև ընտրելու պահը:  Տաճարային ամուսնության որոշում կայացնելը պետք է ավելի վաղ լինի՝ նախքան կյանքի ընկերոջը կամ ընկերուհուն  սիրահարվելը, ով չի կիսում այդ նպատակը: Բացարձակ ազնիվ լինելու որոշումը պետք է ավելի վաղ լինի, քան այն պահը, երբ խանութի վաճառողը սխալվում ու ավելի շատ մանրադրամ է վերադարձնում: Թմրանյութեր չօգտագործելու որոշումը պետք է նախորդի այն պահին, երբ ընկերդ կծաղրի քեզ վախկոտ կամ աստվածավախ լինելու համար: Այժմ է ժամանակը որոշելու, որ չենք կայացնի Երկնային Հոր հետ հավերժ ապրելու հնարավորությունից ավելի ցածր ընտրություն, որպեսզի մեր կատարած յուրաքանչյուր ընտրություն պայմանավորված լինի մեր վճռականությամբ, որ թույլ չենք տալու որևէ բան խանգարի հասնել այդ վերջնական նպատակին» («Որոշումներ. ինչո՞ւ է կարևոր մի քանիսը հիմա կայացնել», Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ):

Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին թվարկել Նախագահ Քիմբալի կողմից նշված այն բոլոր իրավիճակները, որոնց համար մենք պետք է նախօրոք որոշումներ կայացնենք: Գրի առեք այդ որոշումները: Հարցրեք` արդյոք ինչ-որ մեկը կարող է կիսվել ևս մի քանի որոշումների օրինակներով, որոնք պիտի նախօրոք կայացվեն իրենց կյանքում: Նրանց օրինակներն ավելացրեք ձեր ցուցակին:

Խրախուսեք ձեր ընտանիքի անդամներին իրենց օրագրումցուցակ կազմել այն նպատակների, որոնք ցանկանում են իրականացնել հիմա և ապագայում և անդրադառնալ այդ ցուցակին, երբ որևէ ընտրություն ունեն կատարելու:

Հյուրասիրություն. Դեղձով կարկանդակ

1 տուփ (800 գր) դեղձի պահածո (կտրտել, եթե նախօրոք կտրտած չէ)

 դարչին

1 բաժակ ալյուր

1¼ թեյի գդալ փխրեցուցիչ

¼ թեյի գդալ աղ

1 բաժակ սպիտակ շաքարավազ

1 ձու

¼ բաժակ փափկացրած կարագ

Նախօրոք ջեռոցը տաքացրեք մինչև 175°C. Քամեք դեղձը և վրան ցանեք դարչին: Տեղադրեք դեղձը թխվածքի 22 սանտիմետրանոց քառակուսի ամանի մեջ: (Կրկնապատկեք բաղադրատոմսը 22 X 33 սմ ամանի համար:)

Հարեք ձուն, շաքարավազը և ալյուրը մինչև դառնա համասեռ զանգված: Վրան շարեք դեղձը: Ապա հալած կարագը շաղ տվեք ալյուրի խառնուրդի վրա: Եփեք մոտ 45 րոպե կամ մինչև դառնա բաց շագանակագույն: Մատուցեք հարած սերուցքի կամ պաղպաղակի հետ:

հյուրասիրություն