Հաղորդության սպասավորումը տանը 

Սոցիալական մեդիա-գրառում Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի կողմից։ 

Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը (Ռասսել Մ ․ Նելսոն) նոր գրառում է կատարել այս էջում․ 

«Նախորդ օրը մեր ընտանիքի մի ընկեր հարցրեց կնոջս՝ Վենդիին, թե ինչպես է զգում տանը հաղորդություն ունենալու վերաբերյալ։ Ի պատասխան Վենդին գրեց հետևյալը․

«Իմանալով, որ մեր ճասասեղանը կիրակի օրը դառնալու է հաղորդության սեղան, երկուսս առանձնահատուկ ուշադրությամբ անցկացրեցինք շաբաթ օրը, հետևելով, որ մեր տունը մաքուր և դասավորված լինի։ Ամուսինս այնքան մեծ ՀԱՃՈՒՅՔՈՎ է ծալում լվացված հագուստը և մաքրում տունը փոշեկուլով։ Իսկ ես մեծ հաճույք եմ ստանում նրա հաճույք ստանալուց։

Ինձ համար ուշագրավը լսելն է, ինչպես է ամուսինս օրհնում հաղորդությունը։ Լսելով, թե ինչպիսի քնքշությամբ է նա արտասանում յուրաքանչյուր բառը, ես զգում եմ, թե որքան է նա սիրում Տիրոջը և որքան երախտապարտ է Փրկչի Քավության համար։ Ես զգում եմ, թե ինչ անկեղծությամբ է նա ընդունում այն արտոնությունը, որը ես և նա ունենք մեր տանը այդ սրբազան պահին՝ թարմացնել մեր մկրտության ուխտերը և նոր ուխտ անել Աստծո հետ, որի համաձայն կապրենք հաջորդ շաբաթ։ Ամեն անգամ ես հուզվում եմ՝ ընդհուպ մինչև արցունքներ»։

Ես և Վենդին սիրում ենք միասին անցկացրած այդ հատուկ ժամանակը, բայց մենք նաև կարոտում ենք Սրբերի հետ հաղորդություն ընդունելը։ Մի քանի օր առաջ Առաջին Նախագահությունը հայտարարեց մեր Հանգստության օրվա հավաքները զգուշավոր ու փուլային եղանակով վերսկսելու լիազորություն տալու մասին։ Հաղորդության ժողովները աստիճանաբար կսկսվեն անցկացվել՝ հաշվի առնելով տեղական սահմանափակումները։

Որոշ երկրների մինչ օրս հաջողվել է խուսափել համավարակից։ Այլ երկրներում շարունակվում է աճ գրանցվել։ Նրանց համար Հանգստության օրը տանը անցկացնելու գործընթացը ավելի երկար կտևի։ Ես հատկապես մտահոգված եմ նրանց համար, ովքեր ցանկանում են հաղորդություն ընդունել, սակայն տանը չունեն արժանի քահանայություն կրող։ Նրանք պետք է տեղեկացնեն իրենց եպիսկոպոսին, որ ցանկանում են իրենց տանն ընդունել նշանակված ներկայացուցիչների, ովքեր կսպասավորեն հաղորդությունը։ Եթե՝ իրենց հատուկ կարիքներից ելնելով, նրանք ցանկանում են օգտագործել իրենց հացը և ջուրը, կարող են դա անել։

Հաղորդություն ընդունելը սրբազան և սրբագործող արտոնություն է։ Այն մեզ հնարավորություն է տալիս ավելի մոտենալ Տիրոջ զորությանը։ Մենք հույս ունենք, որ հաղորդություն ընդունելու ցանկություն ունեցող բոլոր անդամները կունենան այդ հնարավորությունը։

Ես սիրում եմ ձեզ, իմ թանկագին եղբայրներ և քույրեր, և հավաստիացնում եմ, որ Տերը հսկում է ձեզանից յուրաքանչյուրին»։

 

#Մարգարե #Հաղորդություն #Եկեղեցի #Տուն