Վերադարձ եկեղեցական ժողովներին

եկեղեցի

Երկրպագության ծառայությունների, ժողովների և միջոցառումների զգուշավոր վերսկսումը հնարավոր կլինի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահության կողմից համապատասխան թույլտվություն և պաշտոնական հայտարարություն ստանալուց հետո։
Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը որոշ ժամանակ առաջ հայտարարեցին COVID-19 համավարակի ազդեցության հետևանքով Եկեղեցու անդամների հանրային հավաքների, այդ թվում՝ կիրակնօրյա ժողովների ժամանակավոր դադարեցման մասին։
Եկեղեցու ղեկավարները զգուշավոր մոտեցում են ցուցաբերում, հետևելով, որպեսզի պահպանվեն առողջության և անվտանգության սկզբունքները աշխարհի որոշ վայրերում, որտեղ վերսկսվում են շաբաթական երկրպագության ծառայությունները և միջոցառումները։ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահությունը ուշադրությամբ մշտադիտարկում է իրավիճակը և կառավարության կանոնակարգերը Հայաստանում։Այս պահի դրությամբ, Եկեղեցու անդամների բոլոր հանրային հավաքները Հայաստանում դեռևս դադարեցված կլինեն մինչև տրամադրվի լրացուցիչ ծանուցում և  պաշտոնական հայտարարությունարվի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահության կողմից։ Երբ այդ հայտարարությունը արվի, Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահությունը սերտորեն կաշխատի ցցերի և միսիաների նախագահների հետ, և եպիսկոպոսների հետ խորհրդակցելու արդյունքում կորոշի յուրաքանչյուր առանձին վայրի համար որոշակի ժամանակը և ժողովների ու միջոցառումների ձևաչափերը։
Եկեղեցու տեղի ղեկավարները և անդամները կստանան սկզբունքներ և ուղեցույցներ, որոնք ուղղված կլինեն անդամների առողջությունը և անվտանգությունը պաշտպանելու և COVID-19 համավարակի տարածումը
կանխելու ապահովմանը։