Երջանկություն ժպտալու միջոցով - Սեպտեմբերի 21

Երջանկություն ժպտալու միջոցով - Սեպտեմբերի 21

Երջանկություն ժպտալու միջոցով

Օրհներգ. «Ճիշտն ընտրիր»

Պատրաստեք «երախտագիտության տարա» լցված տարբեր թղթի կտորների
վրա գրված հարցերով, ինչպես օրինակ՝ «Ի՞նչ լավ բան է կատարվել ձեր կյանքում
այս շաբաթ», «Ի՞նչ հատուկ պարգև կամ տաղանդ ունեք դուք», «Ձեր կողքի
անձնավորության ո՞ր տաղանդը կամ պարգևն եք սիրում դուք», «Ձեզ ծանոթ
մարդկանցից ո՞ւմ շնորհիվ եք ավելի լավ զգում ձեզ, և ինչու», «Ի՞նչ եք օգտագործել
այսօր, որն ավելի է բարելավել ձեր կյանքը», «Ի՞նչ եք անում հաճախակի,
որը երջանիկ է դարձնում ձեզ», «Ի՞նչ եք արել դուք, ինչով հպարտացել եք»:
Հարցրեք ձեր ընտանիքի անդամներին, թե այս անցած շաբաթվա ընթացքում
ինչպես են օգնել ինչ-որ մեկին: Բացատրեք, որ լավագույն եղանակներից մեկը,
որ կարող ենք անել, ինչ-որ մեկին ժպտալն է: Հարցրեք՝ մենք գիտենք, որ հաճախ
ժպտում ենք, երբ երջանիկ ենք, իսկ գիտե՞ք, որ ժպտալը կարող է ձեզ երջանիկ
դարձնել: Ժպտալը երախտագիտություն է բերում մեր սրտին և կարող է օգնել
մեզ տեսնել մեր ստացած օրհնությունները: Խնդրեք բոլորին հերթով տարայից
հանել մեկ թուղթ և պատասխանել հարցին:
Յուրքանչյուրին տվեք դատարկ թուղթ և խնդրեք նկարել ժպտացող դեմք:
Խնդրեք նրանց տարբեր ձևերով ժպտալ (օրինակ՝ միայն իրենց աչքերով,
փակ բերանով, ատամները ցույց տալով կամ բերանը բաց): Խրախուսեք
նրանց իրենց ժպտացող դեմքը փակցնել ամենաշատը օգտագործվող հայելու
վրա, և թող այն իրենց հիշեցնի ժպտալու մասին:



















     Հյուրասիրություն
Կիտրոնով թխվածքաբլիթ
Sep tortik.png

Բաղադրություն.
1/2 բաժակ կարագ
1 բաժակ շաքարավազ
1 ձու
1/2 թեյի գդալ վանիլին
1 թեյի գդալ կիտրոնի կեղևի քերուկ
1.5 ճաշի գդալ կիտրոնի հյութ
1/4 թեյի գդալ աղ
1/4 թեյի գդալ փխրեցուցիչ
1/8 թեյի գդալ կերակրի սոդա
1 1/2 բաժակ ալյուր
1/2 բաժակ շաքարի փոշի
Պատրաստման եղանակ.
Նախապես ջեռոցը տաքացնել 175°C: Միասին հարել կարագը և շաքարավազը: Ավելացնել ձուն, վանիլինը, լիմոնի հյութը և լիմոնի կեղևի քերուկը: Ավելցանել այլուրը, աղը, փխրեցուցիչը և սոդան: Ստացված խմորից գդալով վերցնել և թաթախել շաքարի փոշու մեջ այնպես, որ բոլոր կողմերից պատվի շաքարի փոշով: Խմորի գնդիկները 5-7 սմ հեռավորությամբ շարել յուղապատ տապակի մեջ: Թխել 9 րոպե, վրան ցանել շաքարի փոշի, և նախքան մատուցելը թողնել 5 րոպե հովանա: