Մկրտությունը և Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելը - Սեպտեմբերի 14

Մկրտությունը և Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելը - Սեպտեմբերի 14

Մկրտությունը և Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելը

Օրհներգ. «Ինձ հետևիր» 

Պատրաստեք երկու թերթիկներ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, մեկի վրա
գրված անունը, իսկ երկրորդի վրա՝ ազգանունը: Թաքցրեք դրանք սենյակում:
Ասեք ձեր ընտանիքին, որ երկու թերթիկներ են թաքցվել սենյակում, որոնք պատկանում
են իրենց: Երբ գտնեն իրենց անունները, բացատրեք, որ անունն անհատապես իրենց է
պատկանում, իսկ ազգանունը՝ ընտանիքի բոլոր անդամներին: Սիրո և հպարտության
զգացում ստեղծեք ձեր ընտանիքի և անվան հանդեպ:
Հարցրեք. Ինչո՞վ է տարբերվում և առանձնանում մեր ընտանիքը:
(Վկայություն, ազնվություն, հավատք, ընկերություն և այլն:)
Բացատրեք, որ մկրտվելով մենք մեզ վրա ենք վերցնում Քրիստոսի անունը և
ներկայացնում Նրան: Մենք խոստանում ենք մեզ վրա վերցնել Նրա անունը և Նրա պես
վարվել, միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները:
Բացատրեք, որ երբ մենք հեռացանք Երկնային Հոր ներկայությունից, մենք մաքուր և
անբիծ էինք, ինչպես աղը: (Մի փոքր աղ լցրեք ափսեի մեջ:) Երբ հասնում ենք
պատասխանատվության տարիքին (8 տարեկան), մենք երբեմն սխալ ընտրություններ
ենք կատարում և այլևս մաքուր և անբիծ չենք: (Մի փոքր պղպեղ ցանեք աղի վրա:)
Մինչև որ լիովին մաքուր չլինենք, մենք չենք կարող վերադառնալ մեր
Հոր ներկայություն (տես 1 Նեփի 15.34): Երբ մենք մկրտվում ենք, Նա խոստանում է մեզ,
որ եթե ապաշխարենք, Նա կհեռացնի մեր մեղքերը Իր Որդու Քավության շնորհիվ:
Մենք կարող ենք դառնալ «ձյան պես ճերմակ» (Եսայիա 1.18): (Գդալը շփեք փափուկ
կտորով և մոտեցրեք աղի և պղպեղի կույտին: Գդալի ստստիկ էլէկտրականության
շնորհիվ պղպեղը կհավաքվի գդալի վրա:) Ամեն շաբաթ մենք հավանաբար սխալ
ընտրություններ կկատարենք: Եթե ճաշակենք հաղորդությունը, ապաշխարենք և
Նրան տված մեր խոստումները վերանորոգենք, Երկնային Հայրը կրկին անգամ մեր
մեղքերը կհեռացնի մեր կյանքից:
























 Հյուրասիրություն
Sep tortik.png

Բլիթանման հացի
(լավաշի կամ պիտայի) վրա շարել լցոնը՝ ապխտած միս, քերած պանիր և այլն: Միկրոալիքային
վառարանի մեջ դնել 15 վայրկյան կամ այնքան ժամանակ, որ պանիրը հալվի: