Ազնվություն - Հոկտեմբերի 5

Ազնվություն - Հոկտեմբերի 5

Ազնվություն 

Օրհներգ. «Պատվիրանները պահիր»

Խնդրեք ընտանիքի անդամներին անազնվության դրսևորման
օրինակներ բերել: 1982թ. ապրիլի գերագույն համաժողովին
Երեց Մարկ Ի. Պիտերսոնը ասել է. «Ազնվությունը, ճշմարտությունը,
առաքինությունը և բարությունը իսկական Քրիստոնության
առանձնահատկություններն են: Եթե մեզ մոտ դրանք
բացակայում եմ, դժվար թե կարողանանք ասել, որ մենք հետևում
ենք Քրիստոսին: Լինի դա ստախոսություն, խարդախություն,
գողություն կամ խաբեություն տանը, աշխատավայրում,
սպորտում, թե դասարանում, միևնույն է, անազնվությունը լիովին
օտար է Հիսուսի ուսմունքներին»:
Խնդրեք ընտանիքի անդամներին կիսվել միջադեպով, երբ որոշել
են ազնիվ լինել: Այնուհետև խնդրեք նրանց ասել, թե արդյունքում
ինչպես էին իրենց զգում:
Կոչ արեք բոլորին ազնիվ մնալ իրենց բոլոր գործերում:














Հյուրասիրություն
Խնձորով կարկանդակ 
OCT tortik.png

Բաղադրություն.
4 խնձոր— կեղևը մաքրել,
միջուկը հանել և կտրատել
1/2 բ. շագանակագույն
շաքարավազ
1 բ. ալյուր
3/4 բ. սպիտակ շաքարավազ
1 թեյի գդալ դարչինի փոշի
1/4 թեյի գդալ աղ
1 ձու, հարած
2 ճաշի գդալ կարագ, հալեցված
Պատրաստման եղանակ.
Նախապես ջեռոցը տաքացնել 190°C: 22 սմ տրամագծով կլոր տապակի մեջ խառնել շերտերով կտրատված խնձորները և շագանակագույն շաքարավազը: Մեծ տարայի մեջ միասին խառնել ալյուրը, սպիտակ շաքարավազը, դարչինը և աղը: Փոքր տարայի մեջ հարել ձուն և կարագը: Ավելացնել ալյուրի խառնուրդը, խառնել և ապա հավասարապես լցնել
խնձորների վրա: Թխել 30-40 րոպե կամ մինչև ոսկեգույն և խրթխրթան դառնալը: Մատուցել պաղպաղակի հետ: