Պատվել ավագ սերնդին - Նոյեմբերի 30

Պատվել ավագ սերնդին - Նոյեմբերի 30

Պատվել ավագ սերնդին

Օրհներգ. «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել»

 Ձեր ընտանեկան երեկոյին հրավիրեք մեկ կամ երկու տատիկ-պապիկների,
հորաքույրների, մորաքույրների, հորեղբայրների, քեռիների կամ տարեց ընկերների:
Խնդրեք նրանց պատրաստված գալ պատասխանելու իրենց կյանքին վերաբերող
հարցերին և իրենց հետ բերել նկարներ կամ իրենց համար հիշարժան որևէ իր:
Կարող եք նաև զանգահարել կամ Skype-ով խոսել նրանց հետ:
Բացատրեք, որ հրավիրել եք հատուկ հյուր (կամ հյուրեր) իրենց կյանքից ավելի շատ
բան պատմելու համար:
Առաջարկվող հարցեր (կարող եք այլ հարցեր ավելացնել). 1.Ինչպե՞ս է ձեր ազգանունը
և ինչո՞ւ են ձեզ այդ անունով կոչել: 2.Պատմեք մեզ ձեր ծնողների մասին:
3.Ե՞րբ և որտե՞ղ եք դուք ծնվել: 4. Որտե՞ղ եք մկրտվել: 5. Որտե՞ղ է եղել ձեր առաջին տունը:
6. Որո՞նք են ձեր առավել վաղ հիշողությունները: 7. Ի՞նչ է ձեր եղբայրների կամ քույրերի
անունը: 8. Ինչպե՞ս եք զվարճացել մանուկ հասակում:
9.Եղե՞լ է տնային գործ, որ չեք սիրել: 10.Որո՞նք են եղել ձեր մանկության սիրելի խաղերը:
11. Որտե՞ղ եք դպրոց գնացել: 12. Ովքե՞ր են եղել ձեր ընկերները: 14.Մասնակցե՞լ եք
սպորտային կամ այլ միջոցառումների: 15.Ստացե՞լ եք հատուկ մրցանակներ:
15. Ինչպիսի՞ն եք եղել դուք երիտասարդ տարիքում: 16. Ի՞նչ աշխատանք եք կատարել:
17. Ինչպե՞ս, ե՞րբ և որտե՞ղ եք հանդիպել ձեր ապագա կողակցին: 18.Ե՞րբ և որտե՞ղ եք
ամուսնացել: 19.Պատմեք մեզ ձեր ընտանիքի մասին: 20.Պատմեք, երբ և որտեղ եք
իրապես խաղաղություն զգացել և ուրախ եք եղել, որ ապրում եք:
Խնդրեք ձեր հյուրերին պատմել ձեզ որն է եղել իրենց մանկության սիրելի խաղը և թող սովորեցնեն ձեզ:




















 Հյուրասիրություն
Շոկոլադե պուդինգ 
Nov tortik.png

Հաստ տակով կաթսայի մեջ
միասին խառնել.
6 ճաշի գդալ շաքարավազ
3 ճաշի գդալ օսլա
մեկ պտղունց աղ
1 ½ ճաշի գդալ կակաոյի փոշի
2 ½ բաժակ կաթ
1 թեյի գդալ վանիլին
Եփել միջին կրակի վրա,
անընդհատ խառնելով
մինչև զանգվածը կխտանա,
մոտ 4-5 րոպե:
Հանել կրակից, ավելացնել
1 բաժակ շոկոլադի
կաթիլներ և 1 ½ ճաշի գդալկարագ:















Խառնել մինչև միասեռ զանգված դառնալը: Լցնել մատուցվող տարաների մեջ և սառեցնել 1 ժամ:

Պատրաստեք ձեր հյուրերի սիրելի անուշեղենը: 
Կամ օգտվեք այս բաղադրատոմսից: