Որտե՞ղ է մեր գանձը

Որտե՞ղ է մեր գանձը

Որտե՞ղ է մեր գանձը

Օրհներգ. «Գործիր շիտակ»

Նախքան ընտանեկան երեկոն սկսելը, ձեր տանը «գանձերի որոնում» կազմակերպեք:
Գրեք 5–10 հուշում, որոնցից յուրաքանչյուրը կառաջնորդի դեպի հաջորդ հուշումը, մինչև
կգտնվի «գանձը»: Ահա մի քանի առաջարկություն. Սովա՞ծ եք: Տեսեք ինչ ուտելիք կա
(խոհանոց կամ մառան): Ավելացրեք գույն ձեր օրվան (մատիտներ կամ ներկեր):
Ի՞նչ կա դրսում: Ի՞նչ կա սառնարանում: Գուցե այն պետք է «լվանալ» լվացքի մեքենայում:
Որոնման վերջում գտնված գանձը կարող է լինել որևէ անուշեղեն, որ ձեր ընտանիքը
կվայելի:Խնդրեք ընտանիքի անդամներին մտածել իրերի մասին, որ իրենց է պատկանում:
Հարցրեք. Եթե արտակարգ դեպք լիներ, և մենք ստիպված պետք է շտապ հեռանայինք
տնից, ի՞նչ կվերցնեիք ձեզ հետ: Նշեք, որ որոշ իրեր շատ կարևոր են, իսկ որոշներն էլ
այնքան էլ կարևոր չեն և անհրաժեշտության դեպքում կարելի է դրանք փոխարինել:
Երբեմն մենք շատ ժամանակ ենք վատնում նյութական իրեր ձեռք բերելու համար,
սակայն բավականաչափ ժամանակ չենք տրամադրում մեր հոգին սնուցելու համար:
Խնդրեք մեկին կարդալ Մատթեոս 6.19–23: Հարցրեք. Ինչի՞ կարիքը մենք իրականում
ունենք: Ի՞նչը լավ կլիներ ունենալ: Ի՞նչ կարող ենք անել առանց դրա: Նախագահ
Ուխդորֆն ասել է. «Մեր Երկնային Հայրը տեսնում է մեր իրական ներուժը:…
Նա հուշում է մեզ բաներ, մեր կյանքի ընթացքում իրականացնել մեր ստեղծման
նպատակը, ապրել արդար կյանքով և վերադառնալ Իր ներկայություն»
(«Ափսոսանքների և վճիռների մասին», 2012 հոկտ. Գերագույն համաժողով):
Քննարկեք, ինչպես է դա օգնում մեզ իմանալ, թե ինչի վրա պետք է մենք կենտրոնանանք
մեր կյանքում:
Հրավիրեք ընտանիքի անդամներին գնալ ձեր պատրաստած գանձը փնտրելու:





















  Հյուրասիրություն
  Կեքս-բրաունիներ
Nov tortik.png

¾ բաժակ փափկացրած կարագ
1 ½ բաժակ շաքարավազ
1 ½ թեյի գդալ վանիլին
3 ձու
¾ բաժակ ալյուր
½ բաժակ կակաոյի փոշի
½ թեյի գդալ փխրեցուցիչ
½ թեյի գդալ աղ
1 բաժակ շոկոլադի
կաթիլներ
1 բաժակ մանր կտրատված ընկույզ
Բոլոր բաղադրիչները միասին խառնել: Թխել ջեռոցի 22 x 33 սմ
յուղապատ թավայի մեջ 200° C ջերմասիճանում, 20–25 րոպե: