Խուսափեք անհարգալից խոսքից - Մայիսի 25

Խուսափեք անհարգալից խոսքից - Մայիսի 25

Խուսափեք անհարգալից խոսքից

Օրհներգ. «Էլ ավել սրբություն տուր ինձ»

1. Կարդացեք՝ Եփեսացիս 4.29: Բացատրեք, որ անարգալից խոսքը դա
աստվածության անունների անհարգալից օգտագործումը կամ
վիրավորական ու անպարկեշտ լեզվի օգտագործումն է։ Անարգալից
խոսքը հեռացնում է մեզ Երկնային Հորից, մինչդեռ մաքուր, հարգալից
լեզուն մեզ ավելի է մոտեցնում Նրան։
2. Պատմեք հետևյալ պատմությունը․ Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալին
ընդհանուր անզգայացում և վիրահատություն էր արվել, ապա անվավոր
սեղանի վրա ետ, դեպի իր սենյակն էին տանում։
Դեռ դեղերի ազդեցության տակ, նա զգաց, որ իր սեղանը կանգ է առել
վերելակի մոտ և լսեց, թե ինչպես էր բուժքույրի օգնականը ինչ-որ բանի
վրա զայրացած պղծում Տիրոջ անունը։ Կես գիտակից, նա տանջված
ձայնով աղաչեց․ «Խնդրո՜ւմ եմ մի ասեք դա։ Ես սիրում եմ Նրան ավելի շատ,
քան որևէ այլ բան այս աշխարհում։ Խնդրո՜ւմ եմ»։ Տիրեց կատարյալ
լռություն։ Ապա բուժքույրի օգնականը մեղմ պատասխանեց․ «Ես չպետք է
այդպես ասեի։ Կներեք»
(Edward L. Kimball and Andrew E. Kimball Jr., Spencer W. Kimball [1977], 264)։
3. Հորդորեք ձեր ընտանիքին մշտապես օգտագործել բարի, պարկեշտ լեզու
և հեռու մնալ այնպիսի իրավիճակներից, որտեղ նրանք կենթարկվեն
անարգալից խոսքի։ Երբ մենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին սիրում
ենք այնպես ինչպես Նախագահ Քիմբալն էր սիրում, մենք չենք գայթակղվի
անհարգալից ձևով օգտագործել աստվածության անունները։
4. Գնացեք բակ և մի կարճ ժամանակ խաղացեք թաքնվոցի։ Վայելեք
ընտանիքով իրար հետ ժամանակ անցկացնելն ու հիանալի եղանակը։























Հյուրասիրություն՝  Շոկոլադի տորթ

2 բաժակ ալյուր
2 բաժակ շաքարավազ
1 բաժակ մարգարին
¼ բաժակ կակաո
1 բաժակ ջուր
½ բաժակ թան
1 թեյի գդալ սոդա
2 ձու
1 թեյի գդալ վանիլին










Խառնել միասին։ 175 աստիճան նախորոք տաքացված վառարա նում թխել 20 րոպե։
Մատուցել թթվասերի, շաքարավազի և վանիլինի խառնուրդով։