Բարձր պահեք ձեր լույսը - Մայիսի 18

Բարձր պահեք ձեր լույսը - Մայիսի 18

Բարձր պահեք ձեր լույսը

Օրհներգ. «Հիսուսն մանուկ հասակում» 

Նախքան միջոցառումը սկսելը միացրեք լապտերիկը և թաքցրեք այն սենյակում այնպես, որ ձեր
ընտանիքը չնկատի, որ այն միացված է։
1. Միջացառման սկզբում ձեր ընտանիքին ասեք, որ դուք մի լապտերիկ եք թաքցրել սենյակում։
Հանձնարարեք նրանց իրենց նստած տեղից փորձել գտնել լապտերիկի տեղը։
2. Ընտանիքի անդամներից մեկին խնդրեք անջատել սենյակի լույսը։
ա. Տեսեք, թե այժմ ձեր ընտանիքը կարո՞ղ է գտնել լապտերիկի տեղը։
բ. Հարցրեք. «Ինչո՞ւ կարողացաք լույսերն անջատած ժամանակ այն ավելի հեշտությամբ տեսնել»։
3. Բացատրեք ձեր ընտանիքին, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որը գնալով խավարում է։
Քանի որ աշխարհը խավարում է, մեր օրինակներն ավելի պայծառ կդառնան մեզ
շրջապատողների համար։
4. Ընտանիքով կարդացեք 3 Նեփի 18.24։
ա. Հարցրեք. «Ի՞նչ է Տերը հրավիրում մեզ անել»:
բ. Հարցրեք. «Ո՞րն է այն լույսը, որը մենք պետք է բարձր պահենք»։
գ. Հարցրեք. «Ինչպե՞ս մենք պետք է բարձր պահենք այդ լույսը»։ (Անելով բաներ, որոնք Հիսուսը կաներ։)
5. Բացատրեք, որ երբեմն մենք օրինակ ենք ծառայում և չգիտենք այդ մասին։ Հաճախ ինչ-որ մեկը
հետևում է մեր արարքներին և մենք տեղյակ չենք լինում այդ մասին։
ա. Հարցրեք, «Որո՞նք են այն հատկանիշները, որոնք կցանկանայիք, որ մարդիկ նկատեին ձեր մեջ»։ (Օգտակար, ուրախ, բարի, կարեկից, զվարթ և այլն։)
բ. Հարցրեք, «Ո՞ր մարգարեն է ձեզ համար օրինակ եղել»։ Ինչո՞ւ:
6. Երգեք․ «Եթե ուրախ ես, գիտես դա» և հետևեք, թե ղեկավարն ինչ է անում, երբ դուք երգ եք երգում։ Թող հերթով ամեն մեկը լինի ղեկավարի դերում։



















Հյուրասիրություն՝  Չթխված խմորով տրյուֆելներ

Խմորը․
½ բաժակ կիսահալ կարագ
(անալի)
¾ բաժակ բաց
շագանակագույն
շաքարավազ
1 թեյի գդալ վանիլին
1¼ բաժակ ալյուր
½ թեյի գդալ աղ
4 ճաշի գդալ կաթ
1 բաժակ կիսաքաղցր շոկոլադե չիպսեր
Շոկոլադե գլազուր․  
340 գրամ դառը շոկոլադ, հալեցված














Խմորի բաղադրիչները խառնել իրար, պատրաստել գնդիկներ և թաթախել հալված շոկոլադի մեջ։