ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԵԿՈ
Հետևել Աստծո ծրագրին
Օրհներգ. «Կհետևեմ Աստծո ծրագրին»
Նախքան միջոցառումը թխեք մի քանի շաքարավազով թժվածքաբլիթներ, հետևելով
բաղադրատոմսին:
1. Բացատրեք, որ ընտանիքը թխվածքաբլիթներ պատրաստելու հնարավորություն կունենա:
Այնուամենայնիվ, ոչ ոքի թույլ չի տրվի բաղադրատոմս օգտագործել:
2. Ընտանիքի անդամներին թույլ տվեք որոշելու անհրաժեշտ բաղադրիչները, ջերմաստիճանը և
թխելու ժամանակը:
3. Մինչ թխվածքաբլիթները թխվում են, դուք կարող եք քննարկել հետևյալը.
ա. Որքանո՞վ էր դժվար բաղադրատոմս չունենալը:
բ. Բոլորը համաձայնվո՞ւմ էին բաղադրիչների, թխելու ջերմաստիճանի և թխելու ժամանակի հետ
կապված հարցերում:
4. Բերեք նախապես պատրաստված թխվածքաբլիթները: Ցույց տվեք բաղադրատոմսը և ասեք նրանց,
թե որքան հեշտ էր պատրաստել թխվածքաբլիթները, երբ դուք ունեիք ծրագիր (բաղադրատոմս):
5. Բացատրեք, որ մենք կարող ենք համեմատել թխվածքաբլիթներ պատրաստելը ճշմարիտ
երջանկություն գտնելու հետ: Շատ մարդիկ դժվարանում են երջանկություն գտնել, քանի որ
նրանք չունեն «բաղադրատոմսը»: Հարցրեք. «Որտե՞ղ մենք կարող ենք գտնել երջանկությանը
վերաբերվող Երկնային Հոր բաղադրատոմսը»: (Ցույց տվեք սուրբ գրությունները:)
6. Վկայեք, որ Երկնային Հայրը սիրում է մեզ և ուզում է, որ մենք լինենք երջանիկ, ուստի, Նա սուրբ
գրություններում տվել է երջանկության բաղադրատոմսը:
ա. Կիսվեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերով. «Տիրոջ ուղին երջանկության ուղին
է: «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել» [Ալմա 41.10]: Օրինազանցությունը երբեք
երջանկություն չի եղել: Մեղքը երբեք երջանկություն չի եղել: Անհնազանդությունը երբեք
երջանկություն չի եղել: Երջանկության ուղին Տիրոջ ուղուն հետևելն է: Ես հավատում եմ սրան իմ
ողջ սրտով» (“Inspirational Thoughts,” Ensign, Aug. 1997, 3):
Վկայեք, որ չնայած երջանկությունը միշտ չէ, որ հեշտությամբ է ձեռք բերվում, սակայն ավելի հեշտ է
այն ձեռք բերել, երբ մենք հետևում ենք ցուցումներին, որոնք Նա տվել է մեզ:
Երբ թխվածքաբլիթները պատրաստ լինեն, թույլ տվեք ընտանիքի անդամներին փորձելու
թխվածքաբլիթների մեջ եղած տարբերությունը:
Հյուրասիրություն
Շաքարավազով թխվածքաբլիթներ
- ½ բաժակ կարագ
- 1 բաժակ շաքարավազ
- 1 ձու
- ½ թ.գ. աղ
- 1 թ.գ. սոդա
- 2 բաժակ ալյուր
- ½ թ.գ. վանիլին
Խառնեք բաղադրիչները, գրտնակով բացեք խմորը և տարբեր ձևերով կտրատեք: Թխեք 175°C 8 րոպե: