Ավետարանով ապրելը մեզ երջանկություն է բերում - Մարիտի 23

Ավետարանով ապրելը մեզ երջանկություն է բերում - Մարիտի 23
star.jpg

  Օրհներգ. «Փրկիչն Իսրայելի»

1. Կիսվեք հետևյալ կարճ պատմությամբ.
smylik.jpg

Կար մի երիտասարդ, ով հաճախ տխուր էր և ով զգում էր, որ ինչ-որ բան պակասում է իր
կյանքում: Մի օր իր ընկերներից մեկը եկավ նրա մոտ և տվեց նրան մի փոքրիկ գրքույկ:
Ընկերը խրախուսեց նրան կարդալ այն և ասաց նրան, որ դա միգուցե օգներ նրան գտնելու
այն, ինչը պակասում էր նրա կյանքում: Երիտասարդը բացեց գրքույկը և սկսեց կարդալ:
Առաջին էջում նա տեսավ մի տխուր տղայի նկար: Տղան հիշեցրեց նրան իրեն: Նկարի տակ
նա կարդաց հետևյալ բառերը. «Ամեն մարդու կյանքում կա մի փոս: Եվ փոսը չի կարող լցվել
փողով կամ թմրադեղերով ու ալկոհոլով, կամ անբարոյականությամբ, այլ միայն Քրիստոսով»:
Երիտասարդը փակեց գրքույկը և մտածեց այն ամենի մասին, ինչ կարդաց: Նա հավատում էր
Հիսուսին, սակայն վստահ չէր, որ Նրա ուսմունքներով ապրելը նրան երջանիկ կդարձներ:
Նա որոշեց փորձել: 30 օր նա որոշեց փորձել ապրել Հիսուսի ուսմունքներով և տեսնել, թե
արդյոք դա նրան որոշ չափով կերջանկացներ: Այն, ինչ նա բացահայտեց այդ 30 օրերի
ընթացքում, փոխեց նրա կյանքը: Նա հասկացավ, որ Հիսուսի ուսմունքները բերում են մեզ
խաղաղություն և երջանկություն:
2. Բացատրեք, որ Հիսուսը հրավիրել է յուրաքանչյուրին փորձել ապրել իր ուսմունքներով:
Կարդացեք Հովհաննես Է.17:
3. Բացատրեք ձեր ընտանիքին, որ հաջորդ 30 օրերի ընթացքում նրանք հնարավորություն
կունենան փորձարկելու «երջանկության փորձը», որպեսզի տեսնեն, թե արդյոք
Հիսուս Քրիստոսի ուսմունքներն օգնում են նրանց զգալու ավելի մեծ երջանկություն:
Նրանք կարող են որոշել փորձել հետևել Հիսուսի ուսմունքներից մեկին (օրինակ` աղոթքին,
ծառայությանը, սուրբ գրությունների ընթերցմանը, տասանորդին կամ Հանգստյան օրը
սուրբ պահելուն):
Վկայեք, որ այն, ինչ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ամենաշատն են ցանկանում մեզ
համար, այն է, որ լինենք երջանիկ: Որքան շատ մենք ապրենք Հիսուս Քրիստոսի
ուսմունքներով, այնքան ավելի երջանիկ կլինենք:
























Հյուրասիրություն
Շեկլիկ Բրաունի
tortik.jpg

2 բաժակ ալյուր
1 թ.գ. փխրեցուցիչ
¾ թ.գ. աղ
¼ թ.գ. սոդա
1¼ ձողիկ առանց աղի կարագ
(10 ճ.գ.)
2 բաժակ ոսկեգույն շաքարավազ
2 մեծ ձու
2 թ.գ. վանիլին
¾ բաժակ մանրացրած շոկոլադ
¾ բաժակ կտրատած պեկան ընկույզներ












Խառնեք ալյուրը, փխրեցուցիչը, աղը և սոդան: Մի կողմ դրեք: Կարագը հալեցրեք: Խառնուրդի
ամանի մեջ լցրեք հալեցված կարագը և շաքարավազը, լավ խառնեք: Ավելացրեք ձուն և վանիլինը, լավ խառնեք: Դանդաղ ավելացրեք ալյուրը, անդադար խառնելով: Հարելը մի քիչ դժվար կլինի: Տարածեք այն թավայի մեջ:
Մանրացրած շոկոլադը և ընկույզները ավելացրեք վրան: Թխեք յուղով պատված և ալյուր ցանած 22 x 33 սմ թավայում 175C 25–30 րոպե: