Մոր ազդեցությունը - Մարտ 2

Մոր ազդեցությունը - Մարտ 2

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԵԿՈ

Մոր ազդեցությունը

Օրհներգ. «Սեր տան մեջ»

1. Ձեր ընտանիքին ասացեք ձեր մայրիկի մոր անունը և պատմեք նրա հետ կապված
յուրահատուկ դեպք կամ պատմություն: Ապա ձեր ընտանիքին ասացեք ձեր մայրիկի
տատիկների անունները և պատմեք նրանց հետ կապված յուրահատուկ
պատմություններ, որոնք դուք գիտեք: Ի վերջո, ասացեք ձեր հայրիկի մոր անունը և
պատմեք նրա հետ կապված յուրահատուկ դեպք կամ պատմություն:
ա. Հարցրեք. «Դուք զգո՞ւմ եք, որ ավելի շատ եք սիրում նրանց կամ ավելի լավ եք
ճանաչում նրանց, երբ ավելի շատ բան եք իմանում նրանց մասին»:
2. «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» ուղերձից կարդացեք հետևյալ
պարբերությունը.
«Ըստ Աստվածային ծրագրի` հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով
ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական
կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են
իրենց երեխաների դաստիարակման համար: Այս սուրբ պարտականություններն
իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար
գործընկերներ»:
ա. Հարցրեք. «Ի՞նչ է նշանակում դաստիարակել երեխաներին: Որո՞նք են այն որոշ
ուղիները, որոնցով մայրը դաստիարակում է իր երեխաներին»:
3. Կարդացեք Վիկտոր Հյուգոյի հետևյալ խոսքերը.
«Նա հացը բաժանեց երկու մասի և տվեց իր զավակներին, ովքեր արագ կերան այն:
Նա իր համար ոչինչ չպահեց»,- փնթփնթաց սերժանտը:
«Որովհետև նա սոված չէ»,- ասաց զինվորը:
«Ոչ,- ասաց սերժանտը,- որովհետև նա մայր է»»:
4. Կիսվեք, թե ինչպես մենք կարող ենք ցույց տալ մեր մայրերին, որ մենք սիրում ենք նրանց:
5. Խնդրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամին բացիկ պատրաստել իրենց մայրիկի
համար: Փոքրիկները կարող են նկարներ նկարել: Մյուսները կարող են ոտանավոր
գրել կամ կիսել իրենց սերը գրավոր խոսքով:


























Հյուրասիրություն
Ադամաթզով թխվածք     
tortik.jpg

Banana_bread_loaf_on_a_plate.jpg
  • ¾ բաժակ կարագ
  • 2⅛ բաժակ շաքարավազ
  • 3 ձու
  • 2 թ.գ. վանիլին
  • 3 բաժակ ալյուր
  • 1½ թ.գ. սոդա
  • ¼ թ.գ. աղ
  • 1½ բաժակ մածուն (buttermilk)
  • 2 թ.գ. կիտրոնի հյութ
  • 1½ բաժակ տրորած
  • ադամաթուզ

Տրորած ադամաթուզը և կիտրոնի հյութը խառնեք իրար և դրեք մի կողմ: Մեկ
այլ ափսեի մեջ խառնեք մնացած բաղադրիչները և ավելացրեք ադամաթուզը:
Թխեք յուղված 22 x 33 սմ թավայում 135°C 1 ժամ: Հանեք ջեռոցից և անմիջապես
դրեք սառնարան 45 րոպե: Սա թխվածքը կդարձնի շատ խոնավ: