Սահմանել առաջնահերթություններ՝ լավ, ավելի լավ և լավագույն - Հունիսի 29

Սահմանել առաջնահերթություններ՝ լավ, ավելի լավ և լավագույն - Հունիսի 29

Սահմանել առաջնահերթություններ՝ լավ, ավելի լավ և լավագույն

Օրհներգ. «Ճիշտն ընտրիր»

1. Ընտանիքի յուրաքանչյուր անդամին տվեք թուղթ և մատիտ։ Հանձնարարեք նրանց առավել
մանրամասնորեն թվել վերջին երկու օրում կատարված բոլոր բաները։
2. Ո՞րն է ամենակարևոր բանը, որը մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք անենք այստեղ
այս երկրի վրա։ (Այն բաները, որոնք մեզ հնարավորություն կտան վերադառնալ մեր
Երկնային Հոր մոտ։)
3. Կարդացեք՝ Մատթեոս Զ.33: Հարցրեք.
ա. Որո՞նք են այն մի քանի բաները, որոնք դուք անում եք ամեն օր, որոնք օգնում են ձեզ և այլ
մարդկանց վերադառնալ Աստծո մոտ։
բ. Արդյո՞ք դուք ձեր ժամանակի մեծ մասը ծախսում եք այդ բաներն անելու վրա։
4. Ընտանիքի անդամներին հանձնարարեք իրենց ցուցակների ուրաքանչյուր գործունեության
դիմաց նշել, թե արդյոք այն «լավ» օգտագործումն էր իրենց ժամանակի, «ավելի լավ»
օգտագործումն էր իրենց ժամանակի, քան մյուս այլ բաների, թե այն «լավագույն»
օգտագործումն էր իրենց ժամանակի։
5. Ընտանիքի անդամներին հանձնարարեք գնահատել, թե ինչպես է անցել իրենց օրվա մեծ մասը՝
«լավ» բաներ, «ավելի լավ» բաներ, թե «լավագույն» բաներ անելով։
6. Խնդրեք ընտանիքի անդամներին կիսվել իրենց ցուցակի մի քանի «լավ» բաներով (օրինակ՝
հանգստանալ և ընտանիքով հեռուստացույց դիտել)։
7. Հարցրեք․ «Ի՞նչ կանեիք փոխարինելու համար դա «ավելի լավ» կամ «լավագույն»
գործունեությամբ»։ (Մեկ օրինակը կարող է լինել ընտանիքով հիվանդ հարևանին կամ
ընկերոջն այցելելը։)
8. Խոսեք «լավ» բաների բացառման և դրանք «լավագույն» գործունեությունով փոխարինելու
վերաբերյալ։ Ընտանիքի անդամներին հանձնարարեք ծրագիր կազմել, թե ինչպես այս շաբաթ
նրանք կօգտագործեն իրենց ժամանակն ավելի շատ «լավագույն» միջոցառումներ ներառելով։
9. Ընտանիքի յուրաքանչյուր անդամի հորդորեք ցույց տալ այն տաղանդը, որը նա
անցյալ շաբաթ պլանավորել էր։ Տաղանդ զարգացնելը «լավագույն» գործունեություն է,
հատկապես, երբ նրանք դրանով կիսվում են ուրիշների հետ։


























Հյուրասիրություն
Երբևէ լավագույն շոկոլադե տորթ


¾ բաժակ կարագ ¾ թեյի գդալ
փխրեցուցիչ
3ձու ½ թեյի գդալ աղ
2 բաժակ ալյուր2 բաժակ
շաքարավազ
¾ բաժակ կակաո 2 թեյի գդալ վանիլին
1 թեյի գդալ սոդա 1½ բաժակ կաթ
Վառարանը նախապես տաքացնել մինչև 175 աստիճան։ Երկու 22սմ մակերես ունեցող թավաները թեթև
յուղապատել։ Մեծ խորը ամանի մեջ 30 րոպե հարել կարագը էլեկտրական հարիչով՝ միջին կամ բարձր արագության տակ։ Աստիճանաբար ավելացնել շաքարավազը, մոտ ¼ բաժակ ամեն անգամ, հարել 2 րոպե կամ ավել միջին արագությամբ։ Ավելացնել ձվերը՝ միարժամանակ մեկ հատ։ Կարագի խառնուրդի հետ խառնել ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը, աղը և կաթը, մինչև միասեռ զանգված ստանալը։ Խմորը տարածել նախապատրաստ ած թավայի մեջ։ Թխել 30-35 րոպե։ Ցանցի վրա 10 րոպե թավայով հովացնել տորթի շերտերը։ Վրան գլազուր ցողել՝ ըստ ցանկության։