Տաղանդներ և շնորհներ
Օրհներգ․ «Քանզի ինձ շատ է տրված»
1. Բացատրեք, որ մեզ տաղանդներ ու շնորհներ են տրված, որպեսզի օգնեն մեզ
իրագործելու մեր առաքելությունն այս երկրի վրա և օրհնելու ուրիշների կյանքը։
Մենք մեր ուժերի ներածին չափով պատասխանատու ենք՝ Երկնային Հոր, մեր և
ուրիշների առջև մեր տաղանդների ու շնորհների զարգացման համար։
Տաղանդների ու շնորհների զարգացումը պահանջում է համառություն,
քաջություն և համբերություն, սակայն այն նաև մեծ ուրախություն է բերում։
2. Պատմեք Մատթեոսի 25․14-30 հատվածների տաղանդների առակը։
3. Քննարկեք, թե ինչ է տաղանդը։ Առակի մեջ տաղանդ բառը վերաբերվում է փողին,
սակայն մեկ այլ նշանակությունը, դա մեզ Տիրոջ կողմից տրված ունակություններն են։
4. Հարցրեք․ «Ինչո՞ւ է Տերը մեզ տաղանդներ տվել»։ (Ուրիշներին օրհնելու համար։)
5. Ցույց տվեք յուրաքանչյուր երեխայի մանուկ հասակի նկարը։ Հարցրեք հետևյալը.
ա. Ինչպիսի՞ տաղանդներ ու շնորհներ ունեիք մանուկ հասակում։
բ. Ինչպիսի՞ տաղանդներ եք ի հայտ բերել երիտասարդ տարիքում։
գ. Ինչպիսի՞ տաղանդներ ու շնորհներ եք դուք զարգացրել։
դ. Ինչպիսի՞ տաղանդներ ու շնորհներ եք ցանկանում զարգացնել այս տարի։ Տա՞ս
տարվա մեջ։
ե. Արդյո՞ք արատը կամ վախը երբևէ մեզ հետ են պահել տաղանդը զարգացնելուց։
զ. Ի՞նչ կարող ենք անել այդ վախը հաղթահարելու համար:
6. Բացատրեք, որ մեր խոսքերն ու գործողությունները կարող են օգնել կամ
կանգնեցնել մարդուն զարգացնելու տաղանդներ։
7. Հարցրեք. «Ինչպե՞ս կարող ենք խանգարել մարդուն զարգացնելու իր տաղանդները։
Ինչպե՞ս կարող ենք դրական, աջակցող ներգործությամբ օգնել ինչ-որ մեկին
զարգացնելու տաղանդներ։
8. Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 46․8-12:
9. Ընտանիքի յուրաքանչյուր անդամի հորդորեք հաջորդ ընտանեկան երեկոյի
ժամանակ կիսվել մեկ տաղանդով։
Հյուրասիրություն
Շոկոլադե վարսակով հում թխվածք
1 բաժակ կարագ
½ բաժակ խտացրած շագանակագույն
շաքարավազ
1 թեյի գդալ վանիլին
3 բաժակ արագ եփվող վարսակ
1 բաժակ կիսաքաղցր շոկոլադե չիփսեր
(1 շոկոլադե սալիկ կտրատած վիճակում)
½ բաժակ գետնանուշի կարագ
Հալած կարագը խառնել շաքարավազի և վանիլինի հետ, ավելացնել վարսակը։
Ցածր ջերմաստիճանում եփել 2-3 րոպե։ Խառնուրդի կեսը սեղմել 22 x 22 սմ
մակերես ունեցող յուղապատ թավայի ընդերքում, իսկ հաջորդ կեսը պահել
լցոնման համար։ Ցածր ջերմաստիճանի տակ ծանր կաթսայի մեջ հալացնել շոկոլադե
չիպսերն ու գետնանուշի կարագը, հաճախակի խառնել մինչև համասեռ
զանգված ստանալը։ Շոկալադի խառնուրդը լցնել թավայի նստվածքի
վրա և հավասարաչափ տարածել դանակով կամ գդալի հակառակ
կողմով։ Փշրել վարսակի խառնուրդի մնացորդը շոկոլադե ծածկույթի վրա,
նրբորեն սեղմելով այն։ Ծածկել և դնել սառնարանը 2-3 ժամ կամ ողջ
գիշերվա ընթացքում։ Նախքան կտորներով կտրելը բերել սենյակային ջերմաստիճանի։