Ինչպե՞ս կարող ենք միշտ հիշել Փրկչին։ - Հուլիսի 20

Ինչպե՞ս կարող ենք միշտ հիշել Փրկչին։ - Հուլիսի 20

Ինչպե՞ս կարող ենք միշտ հիշել Փրկչին։ 

Օրհներգ. «Ես մնում եմ զարմացած»

Ցույց տվեք ընտանիքի անդամների կամ ընկերների նկարներ, ովքեր մահացել
են կամ հեռու են ապրում։
Հարցրեք. Ի՞նչ եք հիշում այս մարդկանց մասին։ Արդյո՞ք դուք լավ եք զգում նրանց
մասին մտածելիս։ Պատմեք մի քանի պատմություններ, որոնք դուք կարդացել
կամ լսել եք Հիսուս Քրիստոսի մասին։ Երբ հիշում եք այդ պատմությունները,
արդյո՞ք դուք ավելի մոտ եք զգում Նրան։ Եթե մենք իսկապես հիշում ենք Նրան,
ի՞նչ պետք է մենք անենք։ (Ներել, ծառայել, սիրել։)
Կարդացեք՝ Ղուկաս ԺԲ.19–20:
Հարցրեք. Ինչպե՞ս կարող ենք հիշել Փրկչին հաղորդությունը ճաշակելիս։
(Մտածեք հաղորդության օրհներգերի խոսքերի շուրջ, լսեք հաղորդության
աղոթքները, հիշեք Նրա տառապանքը, զղջացեք սխալների համար և
խոստացեք ավելի լավը դառնալ։)
Կիսվեք ձեր կյանքում Փրկչի ազդեցության մասին ձեր վկայությամբ։
Խաղացեք «Հիշողություն» խաղը։
Պատրաստեք 10-20 զույգ քարտեր, յուրաքանչյուր զույգը միանման նկարով։
Խառնեք քարտերը և հակառակ երեսով ցած դրեք։ Հերթով յուրաքանչյուր
խաղացող ընտրում է երկու քարտ, փնտրելով զույգը։ Եթե քարտերը
համընկնում են խաղացողը պահում է դրանք և ընտրում ուրիշ երկու քարտ,
կրկին փնտրելով զույգը։ Եթե նրանք չեն համընկնում, քարտերը հակառակ
երեսով վերադարձվում են իրենց սկզբնական տեղը։ Այնուհետև հաջորդ
խաղացողն ընտրում է երկու քարտ, փնտրելով զույգը։ Շարունակեք այնքան
ժամանակ, քանի դեռ բոլոր քարտերը չեն համընկել։ Ամենաշատ զույգ
համընկած խաղացողը հաղթում է։























Հյուրասիրություն 
Kanach tortik.jpg

«Որևէ բան» զովացուցիչ ըմպելիք

Սառեցված մրգերը, բանանը և կաթը լցրեք 
խառնիչի մեջ։ Բարձր արագությամբ խառնել մինչև փրփրելը։