Ուրիշներին ծառայելը - Հունվար 26

Ուրիշներին ծառայելը - Հունվար 26

Ուրիշներին ծառայելը

Օրհներգ. «Արե՞լ եմ ես լավ բան»

Անհրաժեշտ նյութեր. ծանր առարկա, ինչպես օրինակ արդուկ, և երկու մետր
թել ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար (եթե ընտանիքը փոքր է, թել
չափեք նաև մոտ բարեկամների համար, նույնիսկ, եթե նրանք ներկա չեն):
1. Բացատրեք, որ մեկ անձնավորության պարտականությունն է տեղափոխել
այս արդուկը տան մի մասից մյուսը` կապելով այն թելից և թելով բարձրացնելով:
Մեկ անձնավորություն թող կապի իր թելը արդուկին և փորձի բարձրացնել
այն :Ի՞նչ է տեղի ունենում: (Թելը կտրվում է:)
2. Ապա հրահանգեք բոլորին կապել իրենց թելերը արդուկից: Նոր թել տվեք այն
անձնավորությանը, ում թելը կտրվել էր: (Արդուկից կապեք բարեկամների թելերը,
եթե ընտանիքը փոքր է:) Այժմ բոլորը միասին թող բարձրացնեն և տեղափոխեն
արդուկը:
3. Հարցրեք. «Երբ շատերն են ներգրավված աշխատանքում, մենք կարող ենք
հեշտությամբ կատարել առաջադրանքը: Ինչո՞ւ»:
4. Խնդրեք ձեր ընտանիքին հիշել այն ժամանակների մասին, երբ դուք ընտանիքով
միասին կատարել եք որևէ գործ, որն ավելի հեշտությամբ է և ուրախ է արվել,
երբ բոլորն էլ օգնել են:
5. Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին թվարկել մի քանի եղանակներ, որոնցով
մենք կարող ենք ծառայել ընտանիքի մյուս անդամներին:
6. Տվեք հետևյալ հարցերը.
ա. Ինչպե՞ս եք ձեզ զգում, երբ օգնում եք ուրիշներին:
բ. Ինչպե՞ս եք ձեզ զգում, երբ ուրիշներն են ձեզ օգնում:
գ. Ինչպե՞ս եք դուք ծառայում Աստծուն, երբ դուք ծառայում եք ուրիշներին:
(Տես Մոսիա 2.17:)
7. Հանձնարարեք յուրաքանչյուրին փնտրել ուղիներ, որոնցով կարող են ծառայել
ուրիշներին այս շաբաթ:

























Հյուրասիրություն

Լվացեք մի աման խաղող: Օգտագործեք ատամնաչոփիկներ խաղողները միացնելու
համար, որպեսզի ստանաք տարբեր պատկերներ: Խրախուսեք ընտանիքի 
անդամներին միասին աշխատել պատկերների ձևավորման վրա: 



Ապա կերեք և վայելեք: