Վկայություն ձեռք բերելը - Հունվարի

Վկայություն ձեռք բերելը - Հունվարի

 Վկայություն ձեռք բերելը

Օրհներգ. «Երբ կարդում եմ սուրբ գրքերը»

Նախապես հանձնարարեք ընտանիքի անդամներին պատմել մի բանի մասին, ինչն իրենք շատ են
ցանկացել ձեռք բերել, և թե ինչ են նրանք արել այն ձեռք բերելու համար: Նաև յուրաքանչյուր անձ
նավորության համար նախապատրաստեք արագ աճող սերմ (ինչպես օրինակ լոբի կամ սիսեռ),
հողով լցված թղթե բաժակ, թերթիկ, որի վրա գրված է «Վկայություն» և Ջոզեֆ Սմիթի նկարը
Սրբազան Պուրակում:
1. Միջոցառման սկզբում ընտանիքի յուրաքանչյուր անդամի խնդրեք պատմել իր պատմությունը:
2. Բացատրեք, որ մենք սովորելու ենք մի բանի մասին, որը ցանկացած աշխարհիկ ունեցվածքից
ավելի կարևոր է: Ոչ ոք չի կարող այն վերցնել մեզանից առանց մեր համաձայնության: Դա մի բան
է, որը հավերժորեն կազդի մեր կյանքի վրա: Դա վկայությունն է:
3. Հարցրեք. «Ի՞նչ է վկայությունը»: (Իմանալ, որ ինչ որ բան ճշմարիտ է:)
4. Վերցրեք սերմերից մեկը և հարցրեք, թե ինչ է անհրաժեշտ դրա աճի համար: (Ջուր, հող, լույս:)
5. Բարձրացրեք թերթիկը, որի վրա գրված է «Վկայություն»:
6. Հարցրեք. «Ի՞նչ է անհրաժեշտ վկայության աճի համար»:
7. Ցուցադրեք Ջոզեֆ Սմիթի նկարը Սրբազան Պուրակում: Կարդացեք կամ ձեր բառերով պատմեք
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.7–17 հատվածների իրադարձությունները: (Կարող է օգտակար
գտնեք Առաջին Տեսիլքը տեսագրության դիտումը և Հակոբոս Ա.5-ի ընթերցումը:) Հրավիրեք ձեր
ընտանիքին լսել կամ դիտել բաները, որոնք արեց երիտասարդ Ջոզեֆը, որոնք օգնեցին նրան
վկայություն ձեռք բերել: Նրանց պատասխանները կարող են ներառել. հատված 8-ը.Նա
հաճախեց եկեղեցի, հատված 11. Նա կարդաց սուրբ գրությունները, հատված 13–16. Նա աղոթեց,
հատված 17. Նա վկայություն ձեռք բերեց:
8. Եկեղեցի հաճախելը համեմատեք հողի հետ, սուրբ գրություններ կարդալը ջրի հետ և աղոթելը
լույսի հետ: Բացատրեք, որ այս բոլոր բաների կարիքը մենք ունենք, եթե ցանկանում ենք, որ մեր
վկայություններն աճեն և ամուր մնան:
Վկայեք աճող վկայության համար աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության և եկեղեցի
հաճախելու կարևոր դերի մասին:

 
 Հյուրասիրություն   Կիտրոնե քաղցրավենիք 

Լավ խառնեք. 

Cookies_and_Lemon_Bars_on_dark_plate.jpg

1 բաժակ կարագ, փափկեցրած
Մի պտղունց աղ
½ բաժակ շաքարի փոշի
2 բաժակ ալյուր
Սեղմեք 22 X 33–սմ թավայի մեջ
և թխեք 170°C 15 րոպե: Հանեք
ջեռոցից և թողեք սառչի:
Խառնեք.
2 բաժակ շաքարավազ
½ բաժակ ալյուր
4 ձու, հարած
6 ճ.գ. կիտրոնի հյութ
Խառնուրդը լցրեք սառած շերտի
վրա և թխեք 162°C 25 րոպե:
Թողեք սառչի և վրան ավելացրեք
շաքարի փոշի: Կտրատեք փոքր
քառակուսիների տեսքով: