Սովորել լսել - Փետրվարի 23

Սովորել լսել - Փետրվարի 23

Սովորել լսել

Օրհներգ. «Լսեք մարգարեի խոսքը»

1. Հարցրեք. «Ինչու է ամեն անձնավորություն արժանի, որ իրեն լսեն»:
2. Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.10 և Վարդապետություն և
Ուխտեր 38.24–25:
3. Հարցրեք. «Ինչպե՞ս է ուրիշին լսելը սեր և հարգանք ցուցաբերում նրա հանդեպ»:
4. Օգնեք ձեր ընտանիքին հասկանալ իրար լսելու անհրաժեշտությունը հետևյալն
անելով.
Թող ընտանիքի անդամներից մեկն առաջ գա, կանգնի ուղիղ ձեր առջև և պատմի
մի բան, որը պատահել է նրա հետ այդ օրը: Երբ նա սկսի խոսել, դրեք ձեր ձեռքերը
ձեր ականջներին: Եթե նա դադարեցնի իր խոսքը, ասեք. «Շարունակիր խոսել, ես
լսում եմ»: Ապա սկսեք քթի տակ մի բան երգել կամ հեռացեք, մինչ նա
շարունակում է խոսել:
5. Քննարկեք այս իրավիճակում երկու անհատների զգացումները: Նշեք, որ
լսելը դեռևս ունկնդրել չէ: Տվեք հետևյալ հարցերը.
ա. Ե՞րբ կարող են մարդիկ ասել, որ իրենց լսում են: (Լսողը նայում է խո
սողին և արձագանքում է ասածին շարժումներով կամ խոսքով:)
բ. Ինչպե՞ս եք դուք զգում, երբ մեկն իրոք լսում է ձեզ:
6. Խրախուսեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի իսկապես լսել այս շաբաթ
իրենց հետ խոսողներին:


















Հյուրասիրություն
Խնձորով ուտեստ
tortik.jpg
Հյուրասիրություն
01_Mmm..._Apple_Crisp_with_Whipped_Cream.jpg

Խառնեք և 20 սմ կլոր թավայի մեջ լցրեք.
4 բաժակ շերտերով կտրատած խնձոր, մաքրած  
1 ճ.գ. ալյուր
½ բաժակ շաքարավազ
1 թ.գ. դարչին
Վրան ավելացրեք հետևյալ խառնուրդը.
¾ բաժակ շագանակագույն շաքարավազ
⅓ բաժակ կարագ
¾ բաժակ ալյուր
½ բաժակ վարսակ
½ թ.գ. սոդա
½ թ.գ. աղ
Խառնուրդը տարածեք խնձորների վրա: 30 րոպե թխեք 175°C: 
Վրան ավելացրեք պաղպաղակ կամ հարած սերուցք: