Երախտագիտություն - Փետրվարի 16

Երախտագիտություն - Փետրվարի 16

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԵԿՈ

Երախտագիտություն

Օրհներգ. «Եկեք, երախտապարտ մարդիկ»

1. Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 59.21 և խնդրեք ընտանիքին լսելիս ու
շադրություն դարձնել երկու բաների վրա, որոնք Երկնային Հոր դժգոհությունն են
առաջ բերում: (Նրա պատվիրանները չպահելը և Նրան երախտագիտություն չհայտնելը:)
2. Կիսվեք Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի խոսքերից հետևյալ մեջբերմամբ.
«Մարգարե Ջոզեֆ Սմիթը հաղորդել է այն միտքը, որ ամենամեծ մեղքերից մեկը,
որի համար Վերջին Օրերի Սրբերը կմեղադրվեն, ապերախտությունն է: Իմ կարծիքով,
մեզանից շատերը չեն մտածել, որ դա լուրջ մեղք է: Մենք մեծապես հակված ենք մեր
աղոթքներում խնդրելու հավելյալ օրհնություններ: Երբեմն ես զգում եմ, որ մենք
պետք է մեր աղոթքների մեծ մասը նվիրենք արդեն իսկ ստացված օրհնությունների
համար երախտագիտություն և շնորհակալություն հայտնելուն»
(“All This and the Gospel Too,” New Era, Nov. 1991, 4):
(Դուք նաև կարող եք կարդալ Ալմա 37.37:)
3. Պատմեք տասը բորոտների պատմությունը, որը գտնվում է Ղուկաս ԺԷ.11–18-ում:
ա. Հարցրեք. «Ինչպե՞ս հայտնեց իր երախտագիտությունը բորոտներից մեկը»:
բ. Բացատրեք, որ չնայած ինն էլ անկասկած ուրախ էին բուժվելու համար,
նրանք չմտածեցին իրենց օրհնության աղբյուրի կամ ետ դառնալու և Հիսուսին
շնորհակալություն հայտնելու մասին:
գ. Հարցրեք, թե ինչ կարող ենք մենք անել, որպեսզի ավելի լավ շնորհակալություն
հայտնենք մեր Երկնային Հորը այն ամենի համար, որ Նա անում է մեզ համար:
4. Վկայեք, որ մեր Երկնային Հայրը (և մեր շրջապատում գտնվողները)
երախտապարտ են լինում, երբ մենք շնորհակալություն ենք հայտնում այն ամենի
համար, ինչ մեզ տրվում է:
5. Ընտանիքի յուրաքանչյուր անդամի տվեք երեք կոնֆետ և խնդրեք նրանց գրել
երեք մարդկանց անուններ, ում նրանք երախտապարտ են, բացի ընտանիքի
անդամներից: Խրախուսեք նրանց փնտրել ուղիներ այդ մարդկանց շնորհակալություն
հայտնելու համար: Ամեն անգամ, երբ նրանք շնորհակալություն են հայտնում այդ
մարդկանցից մեկին, նրանք կարող են ուտել կոնֆետներից մեկը:
smylik.jpg


























Հյուրասիրություն  Շոկոլադե ուտեստ
tortik.jpg
Chocolate_pudding_in_glasses.jpg

Կաթսայի մեջ լցնել.
6 ճ.գ. շաքարավազ
3 ճ.գ. օսլա
Մի պտղունց աղ
1½ ճ.գ. կակաոյի փոշի
2½ բաժակ կաթ
1 թ.գ. վանիլին 







Եփել միջին ջերմաստիճանի վրա անընդհատ խառնելով, մինչև պնդանա, մոտ 4–5 րոպե: Վերցնել գազօջախից: Ավելացնել 1 բաժակ քերած շոկոլադ 1 ½ ճ.գ կարագ
Խառնել մինչև համասեռ զանգված ստանալը: Լցնել մատուցվող ափսեների մեջ և 1 ժամ թողնել սառչելու: