Սնուցել մեր մարմինը և հոգին

Սնուցել մեր մարմինը և հոգին

Սնուցել մեր մարմինը և հոգին

Օրհներգ. «Ինչ մեծ ես դու»

Նախապես թղթից կտրեք նավ և ցանց: Պատրաստեք առողջ և անառողջ սննդի
նկարներ կամ բառաշերտեր:
Բացատրեք, որ երբ Հարություն առնելուց հետո Փրկիչը հայտնվեց իր
աշակերտներին Գալիլեայի ծովի ափին, նրանք հուսահատվել էին,
որ ոչ մի ձուկ չէին բռնել: «Նա էլ ասեց նորոնց. Ուռկանը նավի աջ կողմը գցեցեք,
և կգտնեք. նորանք էլ գցեցին, և՝ էլ չէին կարողանում քաշել՝ ձկների շատության
պատճառովը» (Հովհաննես 21.6):
Առողջ սննդակարգը նման է մեր ցանցը նավի աջ կողմը նետելուն: Եթե մենք
«որսանք» առողջ սնունդ, որը թվարկվում է Իմաստության Խոսքում,- միրգ,
բանջարեղեն, ձավարեղեն, լոբազգիներ և քիչ քանակությամբ միս
(տես ՎևՈւ 89.10–17), մենք կընտրենք այն, ինչ Տերն է խորհուրդ տվել
օգտագործելու համար որպես սնունդ: Եթե ընտրում ենք սնվել անառողջ
նախուտեստներ, քաղցրավենիք և գազավորված քաղցր ըմպելիքներ, մենք
«նետում ենք մեր ուռկանը նավի սխալ կողմը»:
Երեց Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Ոգին և մարմինը միանալով դառնում են
գերագույն արժեք ներկայացնող կենդանի հոգի:
Իսկապես մենք Աստծո զավակներն ենք՝ ֆիզիկական և հոգևոր»:
Քննարկեք, ինչպես կարող է ձեր ընտանիքը օգնել միմյանց խելամիտ սնվելու
ընտրություններ կատարել: Ցույց տվեք թղթե նավը, ցանցը և մթերքների նկարներ:
Հերթով առողջ սնունդը տեղադրեք նավի աջ կողմում, իսկ անառողջ սնունդը՝
ձախ կողմում: Հարցրեք. Ինչպե՞ս ենք մեզ զգում, երբ ընդունում ենք սնունդ, որի
կարիքը մեր մարմինը ունի: Ինչպե՞ս ենք մեզ զգում, երբ ընդունում ենք չափից շատ
սնունդ, որի կարիքը մեր մարմինը չունի:























Հյուրասիրություն Մրգային աղցան

Խորանարդիկներով
կտրատել 1 խնձոր,
1 տանձ, ½ սեխ և
1 բանան:




Ավելացնել խաղող և ելակի յոգուրտ, խառնել: