Շնորհավոր նոր տարի ամբողջ աշխարհում
Օրհներգ. «Օրհնություններդ հաշվիր»
Խնդրեք ընտանիքին կիսվել Նոր տարվա հետ կապված իրենց նվիրական
հիշողություններով և ավանդույթներով: Հնարավորության դեպքում, ցույց տվեք
նախորդ նոր տարվա տոնակատարությունների լուսանկարները: Բացատրեք, որ
մարդիկ ողջ աշխարհում սիրում են նոր տարին նշել ընտանիքի և ընկերների հետ:
Ահա ինչպես են տարբեր լեզուներով ասում Շնորհավոր Նոր տարի.
Bonne Année (ֆրանսերեն), Buon Capodanno (իտալերեն), FelizAño Nuevo (իսպաներեն),
Gelukkig Nieuwjaar (հոլանդերեն), GottNyttAr (շվեդերեն), GottNyttAr (գերմաներեն),
Happy New Year (անգլերեն):
Նոր տարվա առաջին օրը նշելու սովորույթը սկսվել է հին Հռոմում:
Աշխարհի տարբեր վայրերում ապրող մարդիկ տարբեր կերպ են տոնում նոր տարին:
Հոլանդիայում երեխաները պահում են կոտրված բաժակները, ափսեները և
պնակները: Ապա նոր տարվա օրը դրանք դնում են ընկերների և հարևանների տան
շեմին: Շոտլանդիայում, համարվում է, որ առաջինը կատարելով այցելություն,
հաջողություն է բերում և այցելուին և տանտիրոջը: Անգլիայում 1700-ականներին
ամուսինները իրենց կանանց տալիս էին այնքան գումար, որը կբավարարեր գալիք
տարվա համար բավականաչափ քորոցներ գնելու համար: Նրանք նաև այդ օրը
մաքրում էին իրենց ծխնելուզը՝ «մաքուր» նոր տարի ունենալու համար:
Դուք կարող եք նպատակներ դնել գալիք նոր տարվա համար:
Հյուրասիրություն
Մանդարինով և նուշով կարկանդակ-կեքս
Խմոր.
1 1/4 բաժակ ալյուր
1/3 բաժակ շաքարավազ
1 թեյի գդալ մանդարինիկամ նարնջի կեղևի քերուկ
1/4 թեյի գդալ աղ
8 ճաշի գդալ անալի սառը կարագ, կտրատել խորանարդիկներով
1 մեծ ձվի դեղնուց (պահել սպիտակուցը միջուկի համար)
Միջուկ.
1/2 բաժակ տաշեղներով կտրատված նուշ
1/3 բաժակ շաքարավազ
2 ձու
1 ձվի սպիտակուց
1/2 բաժակ մանդարինի հյութ (մոտ 3 մանդարին)
կամ նարնջի հյութ
3 մանդարինի կեղևի քերուկ (մոտ 3 թեյի գդալ)
100 գր. շոկոլադե սալիկ, կտրատված
Պատրաստման եղանակ
Խառնել խմորի բոլոր բաղադրիչները: Խմորը տեղավորել կեկսի կաղապարի մեջ, այնպես որ
ստանա կաղապարի ձևը, պատառաքաղով ծակծկել խմորը և ապա 18–20 րոպե թխել 200°C
տաքացրած ջեռոցում: Հանել ջեռոցից, ջեռոցի ջերաստիճանը իջեցնել 190°C: Նուշը բովել
ջեռոցում 3-5 րոպե, պաղեցնել: Խոհանոցային կոմբայնի մեջ լցնել նուշը և 1/3 բաժակ
շաքարավազը, միասին աղալ: Այնուհետև ավելացնել ձվերը, ձվի սպիտակուցը, մանդարինի
հյութը և քերուկը: Խառնել այնքան, մինչև միասեռ զանգված կստացվի: Եփված խմորի վրա
շաղ տալ կտրատված շոկոլադի կեսը: Վրան լցնել մանդարինով միջուկը:
Թխել կարկանդակը 190°C տաքացրած ջեռոցում՝ 25–30 րոպե: Միջուկը պետք է մի փոքր պնդանա:
Հալեցնել մնացած շոկոլադը և ցողել կարկանդակի վրա: