Հետևել ավետարանի լույսին
Օրհներգ. «Լուռ գիշեր»
Նախքան ընտանեկան երեկոյի սկսվելը այնքան մոմեր պատրաստ ունեցեք,
որ ձեր ընտանիքը հարմարավետ զգա, երբ լույսերը անջատեք: Ուսումնասիրեք
Հովհաննես 12.46; 3 Նեփի 9.18 և ՎևՈւ 50.24–25: Հարցրեք ձեր ընտանիքին,
ինչպես են իրենց զգում տարվա այս եղանակին, երբ գիշերներն ավելի երկար
են: Հարցրեք. Հիշո՞ւմ եք ամառային երկար օրերը: Յուրաքանչյուրի մեջ ի՞նչն
է ձեզ դուր գալիս: Լինո՞ւմ են պահեր, երբ վախենում եք մթից:
Հրավիրեք երեք հոգու իրար կողք կանգնել: Մեջտեղում կանգնածի աչքերը
կապեք: Այդ խումբը պետք է սենյակներով քայլի: Երբ վերադառնան իրենց
տեղը, խնդրեք աչքերը կապածին միայնակ անցնել նույն ճանապարհով:
Վառեք մոմերը և անջատեք լույսերը: Նկատեցի՞ք, որ երբ միացրեցինք լույսը
կամ վառեցինք մոմերը, խավարը կամ վախը ցրվեց: Բնության մեջ և
ավետարանում, լույսը և խավարը չեն կարող միևնույն ժամանակ լինել:
Հիսուսն ուսուցանել է, որ մենք պետք է հավատքով լինենք և հավատանք
Իրեն, որովհետև Ինքն է լույսը աշխարհի: Քննարկեք, լույսը փնտրելը ինչպես
կօգնի մեզ ճիշտ ընտրություններ կատարել մեր կյանքում:
Հյուրասիրություն
Կոկոսով կարկանդակ
Բաղադրություն.
4 ձվի սպիտակուց
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ կրեկերի փշրանք
1/2 բաժակ կոկոսի քաղցր քերուկ
1/2 բաժակ կտրատած ընկույզ
(ցանկացած տեսակի)
1/2 թեյի գդալ աղ
1 տուփ վանիլին
Պատրաստման եղանակ.
Հարել ձվի սպիտակուցները մինչև պնդանալը: Ավելացնել շաքարավազը և հարել մինչև պսպղուն փայլ ստանալը:
Առանձին ամանում իրար խառնել կրեկերի փշրանքները, կոկոսը, ընկույզը, վանիլինը և աղը: Ավելացնել ձվի
սպիտակուցները: Ստացված զանգվածը գդալ-գդալ դնել 22 սմ տրամագծով կարկանդակի յուղապատ տապակի մեջ:
Թխել 175° C տաքացրած ջեռոցում՝ մոտ 30 րոպե: