Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն

Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն

Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն

Օրհներգ. «Իմ մարմինը տաճար է»

Ցուցադրեք տաճարի նկար: Քննարկեք, թե ինչ ի նկատի ուներ Պողոս
Առաքյալը, երբ ուսուցանում էր, որ մեր մարմինները «Սուրբ Հոգու
տաճարն են» (Ա Կորնթացիս 6.19): Ինչպե՞ս է այս գիտելիքն օգնում մեզ
հոգ տանել մեր մարմնի և մտքերի համար:
Զրուցեք առողջարար ֆիզիկական վարժությունների մասին, որ
նախկինում կատարել եք ընտանիքով: Ինչպե՞ս եք ձեզ զգացել
արդյունքում: Թվարկեք ինչպիսի ֆիզիկական վարժություններ կարող
եք ընտանիքով կատարել միասին և խրախուսեք, որ այդ վարժությունները
դառնան ընտանեկան կյանքի մի մասը:
Հարցրեք. Ինչպե՞ս է ակտիվ լինելն օգնում մեզ, երբ բարկացած կամ տխուր
ենք: Ֆիզիկական ակտիվության դեպքում ինչպե՞ս ենք զգում մեր և
մյուսների հանդեպ: Դրսում զբոսնեք, երաժտության տակ պարեք կամ
խրախուսեք այլ ֆիզիկական վարժություններ կատարել: 













               Հյուրասիրություն
  Ծիրանաչրով և ընկույզով կոնֆետներ
Nov tortik.png

Բաղադրություն.
140 գր. հնդկական ընկույզ
110 գր նուշ
280 գր ծիրանի չիր
1 տուփ վանիլին
մի փոքր ջուր
կոկոսի քերուկ առանց շաքարի (ըստ ցանկության)







Պատրաստման եղանակ.
Ծիրանի չիրը մի քանի ժամ թրջել տաք ջրում: Նախապես ջեռոցը տաքացնել 165°C: Խոհանոցային կոմբայնի մեջ աղալ ընկույզը և նուշը, մինչև լավ կմանրանան: Ծիրանը ջրքամել և վանիլինի հետ ավելացնել կոմբայնի մեջ: Խառնել ընդմիջելով և կողքերը քերելով: Եթե խառնուրդը շատ խիտ է, խառնելիս ավելացնել 1-2 ճաշի գդալ ջուր: Մրգով և ընկույզով զանգվածը լցնել պերգամենտի թղթի վրա: Կոկոսի քերուկ օգտագործելու դեպքում այն նախապես ցանել թղթի վրա: Ստացված խառնուրդից գունդ պատրաստել: Կոկոս օգտագործելու դեպքում գունդը պատել կոկոսի քերուկով: Վրան դնել պերգամենտի ևս մեկ թուղթ և գրտնակել մինչև 1-1.5 սմ հաստությունը: Ցանկության դեպքում ավելացնել կոկոսի քերուկ: Այդ լիստը պերգամենտի թղթով տեղափոխել ջեռոցի տապակի մեջ և թխել 25 րոպե: Թողնել հովանա և կոնֆետի նման կտրատել: