Ջոզեֆը Սրբազան Պուրակում - Ապրիլի 6

Ջոզեֆը Սրբազան Պուրակում - Ապրիլի 6

Ջոզեֆը Սրբազան Պուրակում

Օրհներգ. «Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը»

1. Եկեղեցին կազմավորվել է 1830 թ. ապրիլի 6-ին: Կարդացեք կամ ձեր իսկ բառերով
բացատրեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.3–20 հատվածների իրադարձությունները: Դուք
կարող եք տալ հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք ձեր երեխաներին հիշել, թե ինչ էր պատահել:
ա. Ինչո՞ւ Ջոզեֆը գնաց անտառ աղոթելու: (Պարզելու համար, թե որ եկեղեցին էր ճիշտ: Նա չէր էլ
պատկերացնում, որ դրանք բոլորը սխալ էին:)
բ. Քանի՞ տարեկան էր Ջոզեֆն այդ ժամանակ: (14)
գ. Ինչո՞ւ Տերը հայտնվեց մի պատանու և ոչ թե մեկ ուրիշին, օրինակ` կրթված չափահասի:
դ. Ի՞նչ պատահեց, երբ նա սկսեց աղոթել: Ինչո՞ւ: (Խավար պատեց նրան: Սատանան չի ուզում,
որ ճշմարտությունը հայտնի դարձվի:)
ե. Ո՞վ հայտնվեց Ջոզեֆին: (Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:)
2. Քննարկեք որոշ բաներ, որոնք Ջոզեֆը սովորեց Առաջին Տեսիլքի ժամանակ.
ա. Հիսուսը և Երկնային Հայրը կենդանի են և ունեն ֆիզիկական մարմիններ:
բ. Հիսուսը և Երկնային Հայրը երկու առանձին անձնավորություններ են:
գ. Երկնային Հայրը գիտի մեզ անուն առ անուն: (Աստված դիմեց Ջոզեֆին անունով:)
դ. Երկնային Հայրը պատասխանում է անկեղծ աղոթքներին:
ե. Ճշմարիտ Եկեղեցին չկար երկրի վրա այն ժամանակ, երբ Ջոզեֆն աղոթեց Սրբազան Պուրակում:
3. Վկայեք Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի ճշմարտացիության մասին: Ցուցադրեք Սրբազան
Պուրակի և Ջոզեֆ Սմիթի նկարները:
4. Խաղացեք «փայտը քաշել» խաղը, որը Ջոզեֆը խաղում էր փոքր ժամանակ: Բացատրեք հետևյալը.
Այս խաղը երկու մարդու համար էլ լավ է ստացվում, երբ երկուսն էլ լինում են մոտավորապես նույն
հասակի:
Նստեք գետնին` ձեր հակառակորդին դեմ դիմաց: Ձեր ոտքը դրեք ձեր հակառակորդի ոտքի
դիմաց այնպես, որ կարողանաք հրել իրար, կրունկները գետնին կպած և ոտքի մատները` օդում:
Երկուսդ էլ բռնելու եք փայտե հաստ ձողից: Երբ տրվում է սկսելու ազդանշանը,
ձեզանից յուրաքանչյուրը պետք է սկսի ձգել փայտից, փորձելով հակառակորդին պոկել գետնից կամ
ստիպել նրան թողնել ձողը:


























   Հյուրասիրություն
Kanach tortik.jpg

  Չամիչով շոկոլադե թխվածքաբլիթներ

High_Fiber_Oatmeal_Raisin_Chocolate_Chip_Cookies_on_a_plate.jpg

2 բաժակ փափկեցրած մարգարին
2 միջին չափի ձու
1 թ.գ. վանիլին
¾ բաժակ բաց շագանակագույն
շաքարավազ
¾ բաժակ շաքարավազ
1 թ.գ. ջուր
1 թ.գ. սոդա
½ թ.գ. աղ
2½ բաժակ ալյուր
2 բաժակ չամիչ
1 շոկոլադե սալիկ, կտրատած
Մարգարինը, ձուն, վանիլինը, շաքարավազը, ջուրը և սոդան խառնեք իրար:
Աստիճանաբար ավելացրեք ալյուրը, աղը, շոկոլադը և ցանկացած այլ բան, որ
կցանկանաք ավելացնել, ինչպես օրինակ ընկույզ կամ չամիչ:
 Լավ խառնեք. Գդալ առ գդալ շարեք թավայի վրա: Թխեք 190°C 8 րոպե: