Թեմա ՝ Մարդկանց որսորդ
Օրհներգ. «Կանչված ենք ծառայելու»
1. Նախքան այս միջոցառումը պատրաստեք հետևյալ առարկաները.
ա. Պատրաստեք հասարակ ձկնորսական կարթաձող: Փայտի կամ այլ ձողի ծայրից թել կապեք և թելի ծայրին փոքր մագնիս կախեք:
բ. Թղթից կտրեք 12 ձկներ (մոտավորապես 3 մատնաչափ երկարությամբ) և յուրաքանչյուրին ամրացրեք թղթի ամրակ: Հետևյալ նախադասություններից մեկը գրեք յուրաքանչյուր ձկան ետևի կողմում.
i. Միշտ աղոթեք (տես 2 Նեփի 32.9):
ii. Վկայություն ձեռք բերեք սուրբ գրությունների վերաբերյալ (տես Մորոնի 10.3–5):
iii. Հետևեք Հոգուն (տես 1 Նեփի 4.6):
iv. Անգիր սովորեք սուրբ գրություններից հատվածներ, Հավատո Հանգանակը, օրհներգեր կամ մարգարեի խոսքերը:
v. Եղեք լավ օրինակ (տես Մատթեոս Ե.14–16):
vi. Ընկերոջը տվեք Մորմոնի Գիրքը, եկեղեցական տեսագրություն, գիրք, գրքույկ կամ քարտ:
vii. Ապրեք մտքով, խոսքով և գործով մաքուր կյանքով (տես Ալմա 5.57):
viii. Տիրոջը ծառայելու ցանկություն ունեցեք (տես ՎևՈՒ 4.1–6):
ix. Ուրիշների մեջ սերմանեք ճշմարտությունը (տես Ալմա 32.28):
x. Խոսեք ավետարանի մասին և կիսվեք ձեր վկայությամբ ուրիշների հետ (տես ՎևՈՒ 100.5–8):
xi. Ընկերոջը հրավիրեք եկեղեցի կամ միջոցառման:
xii. Աղոթեք, որ գտնեք մեկին, ով պատրաստ է ընդունելու ավետարանը:
2. Դասը սկսելու համար պատմեք, թե ինչպես Հիսուսը կանչեց մի շարք աշակերտների (տես Ղուկաս 5.1–11):
Օգնեք ընտանիքի անդամներին հասկանալ, թե ինչ ի նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց, որ կսովորեցներ
նրանց, թե ինչպես «որսալ մարդկանց»: Դուք կարող եք ցուցադրել նկարը, որտեղ Փրկիչը կանչում է աշակերտներին:
3. Բացատրեք, որ բոլորս էլ կարող ենք աջակցել Փրկչին և «որսալ մարդկանց»:
ա. Բացատրեք, որ յուրաքանչյուր ձկան ետևում կա մի միտք, թե ինչպես միսիոներ լինել այժմ:
բ. Երեխաներին թույլ տվեք «որսալ»` կարթի մագնիսը մոտեցնելով ձկան վրայի ամրակին:
գ. Օգնեք նրանց հասկանալ, թե ինչ է գրված դրանցից յուրաքանչյուրի ետևում:
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանձնարարեք ընտրել գաղափարներից մեկը, որը նա կցանկանա
կիրառել այս շաբաթ: Վկայեք, որ եթե մենք միշտ աղոթենք և ջանասեր լինենք, մենք կարող ենք դառնալ
«մարդկանց որսորդներ»:
Հյուրասիրություն
Աղի ձկնիկներ
Անհրաժեշտ պարագաներ. կապույտ անձեռոցիկներ,
փոքրիկ բաժակներ, աղի ձողիկներ, աղի ձկնիկներ, նուտելլա:
Բացեք անձեռոցիկը և ձկնիկը դրեք կենտրոնում (անձեռոցիկը օվկիանոսն է):
Յուրաքանչյուրի բաժակի մեջ դրեք մի քիչ նուտելլա (սա խայծն է):
Աղի ձողիկներն օգտագործեք որպես ձկնորսական կարթաձողեր:
Այն մտցրեք խայծի (նուտելլայի) մեջ և օգտագործեք նուտելլայով
կպչուն ծայրը ձուկ բռնելու համար: Կերեք ձողը, ձուկը և խայծը: