Գաղափար ավագ երեխաների դասի համար
Գաղափար ավագ երեխաների դասի համարԹեմա. Սովորել լսել
Թեմա. Սովորել լսելՕրհներգ: “You Can Make the Pathway Bright” (Hymns, #228)
ՕրհներգՄիջոցառում
ՄիջոցառումԸնտանիքին ցույց տվեք հետևյալ նկարը և հարցրեք ` ինչպես են նրանք հասկանում ուղերձը:
ԵԹԵ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՀԱՍԿԱՆԱԼ ՄԻՄՅԱՆՑ ՓՈՐՁԵՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՁԵՐ ԱԿԱՆՋՆԵՐԸ |
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 18.10 և Վարդապետություն և Ուխտերի 38.24–25 հատվածները:
Հարցրեք.
- Ինչո՞ւ է յուրաքանչյուր մարդ արժանի, որ իրեն լսեն:
- Լսելով ուրիշ մարդկանց, ինչպե՞ս ենք սեր ու հարգանք ցույց տալիս նրանց նկատմամբ:
Օգնեք ձեր ընտանիքին հասկանալ միմյանց լսելու անհրաժեշտությունը` կատարելով հետևյալ քայլերը.
Խնդրեք ընտանիքի անդամներից մեկին առաջ գալ, կանգնել ուղիղ ձեր դիմաց և ասել ձեզ մի բան, որն այդ օրը պատահել է իր հետ: Երբ նա սկսի խոսել, ձեռքերով փակեք ձեր ականջները: Եթե նա դադարի խոսել, ասեք. «Շարունակիր խոսել, ես լսում եմ»: Ապա քթի տակ երգեք կամ քայլեք հեռացեք, քանի դեռ նա խոսում է:
Քննարկեք այս երկու մարդկանց զգացումները տվյալ իրավիճակում: Նշեք, որ ունկնդրելը նույնը չէ, ինչ լսելը: Հարցրեք.
- Մարդիկ ինչպե՞ս կարող են տարբերել` իրենց լսում են, թե ոչ: (Ունկնդիրը նայում է խոսողին և մարմնի լեզվով կամ խոսքով արձագանքում է ասվածին:)
- Ինչպես եք դուք զգում, երբ ինչ-որ մեկն իրոք լսում է ձեզ:
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի խրախուսեք այս շաբաթ իրոք լսել, երբ իրենց հետ խոսում են:
Հյուրասիրություն. Խնձորով թխվածք (Խրթխրթան)
Հյուրասիրություն. Խնձորով թխվածք (Խրթխրթան)20 սանտիմետրանոց ամանի մեջ խառնեք.
4 բաժակ շերտերով կլպած, կտրտած խնձոր
1 ճաշի գդալ ալյուր
½ բաժակ շաքարավազ
1 թեյի գդալ դարչին
Վերին շերտ
¾ բաժակ շագանակագույն շաքարավազ
⅓ բաժակ կարագ
¾ բաժակ ալյուր
½ բաժակ վարսակի շիլա
½ թեյի գդալ թխելու սոդա
½ թեյի գդալ աղ
Վերին շերտի խառնուրդը լցնել խնձորի վրա: Թխել 30 րոպե 175°C: Վրան լցրեք պաղպաղակ կամ հարած սերուցք: