Գաղափարներ փոքր երեխաների խմբի համար
Գաղափարներ փոքր երեխաների խմբի համարԹեմա. Սովորել լսել
Թեմա. Սովորել լսելԵրգ. “If I Listen with My Heart” (Children’s Songbook, Supplemental Materials, p. 9)
Երգ.Միջոցառում
ՄիջոցառումԼսելու խաղ
Լսելու խաղ
Պատրաստեք ձեր սեփական «հեռախոսը»:
Վերցրեք երկու պլաստիկ բաժակ: Երեխաներին թույլ տվեք ձևավորել դրանք իրենց ցանկությամբ:
Բաժակի հատակին մի անցք բացեք և միջով թել անցկացրեք: Նույնը կրկնեք երկրորդ բաժակի հետ և խնդրեք երեխաներին կանգնել նախասենյակի երկու հակառակ անկյուններում, ձգելով թելը երկու բաժակների միջև:
Խաղացեք լսելու խաղը: Մի երեխան կարող է շշնջալ բաժակի մեջ, իսկ մյուս երեխան կարող է լսել: Կարող եք ստեղծել հեռախոսների «շղթա»: Շշնջացեք միմյանց և ուղերձ փոխանցեք ամբողջ տնով:
Խաղի ընթացքում քննարկեք, թե ինչու է կարևոր, որ հերթափոխով լսենք կամ խոսենք, որպեսզի խոսակցությունը շարունակվի: Բացատրեք, որ շատ կարևոր է ինչ-որ մեկի հետ հաղորդակցվելիս լսել, այլ ոչ պարզապես խոսել:
Փորձեք կրկնել խաղը, օգտագործելով ուրիշ երկու բաժակ, բայց դրանք մի կապեք թելով: Հարցրեք երեխաներին` արդյոք նրանք նկատեցին տարբերությունը:
Բացատրեք, որ ինչպես թելն է կապում երկու բաժակները և ձայնը փոխանցում խոսողից լսողին, այնպես էլ Սուրբ Հոգին է օգնում մեզ հաղորդակցվել մեր ընկերների և ընտանիքի, մեր ուսուցիչների և Աստծո հետ:
Հետևյալ պատմությունը կօգնի ձեզ բացատրել երեխաներին, թե նրանք ինչպես կարող են լսել Սուրբ Հոգուն, և թե ինչպես է Աստված լսում նրանց: Դուք կարող եք կարդալ և քննարկել այն կամ, ինչպես Դևոնի մայրը պատմության մեջ, երեխաներին հարցեր ուղղեք, որոնք կօգնեն նրանց սովորել ճանաչել, թե Սուրբ Հոգին երբ է խոսում իրենց հետ: Եթե հնարավոր է, օգտագործեք այն փորձառությունը, որ ձեր երեխան վերջերս ունեցել է.
- Դևոն, ժամանակն է պատրաստվել աղոթքի:
- Բայց ես պատրաստ եմ:
- Ոչ, Դևոն: Դու պիտի ծնկի գաս, ծալես թևերդ և փակես աչքերդ, երբ աղոթում ես: Դու պիտի նաև անշարժ լինես: Դա հարգանքի արտահայտություն է Երկնային Հոր հանդեպ:
Դևոնը նետեց իր խաղալիք ավտոմեքենան, ծալեց թևերը և ծնկի իջավ մայրիկի կողքին:
- Ինչպե՞ս է Երկնային Հայրը լսում ինձ: Նա ականջնե՞ր ունի:
- Այո, Նա իրոք ականջներ ունի: Նա լսում է, երբ դու աղոթում ես:
Դևոնը աղոթեց և վերջացնելուց հետո մի քանի վայրկյան մնաց ծնկների վրա` գլուխը խոնարհած և թևերը ծալած:
- Ես չեմ լսում պատասխան խոսքեր: Դու համոզվա՞ծ ես, որ նա լսում է:
- Երկնային Հայրը սովորաբար պատասխանում է մեր աղոթքներին, ավելի շուտ խոսելով մեր սրտի ու մտքի հետ, քան խոսելով մեր ականջին: Նա անում է դա Սուրբ հոգու միջոցով: Դևոն, ինչպե՞ս ես զգում, երբ կիսվում ես քո ունեցածով:
- Երջանիկ:
- Ինչպե՞ս ես զգում, երբ ինչ-որ սխալ բան ես անում, օրինակ, երբ նետում ես խաղալիքներդ:
- Վատ եմ զգում:
- Սուրբ Հոգին օգնում է մեզ ունենալ այս զգացումները, որպեսզի մեզ իմաց տա ճիշտն ու սխալը: Նա նաև օգնում է մեզ հասկանալ, թե մենք ինչ կարող ենք անել, որ ավելի երջանիկ լինենք: Կան այլ եղանակներ, որոնց միջոցով մենք կարող ենք իմանալ, որ Երկնային Հայրը լսում է: Հիշիր, թե Նա ինչպես օգնեց տատիկին լավ զգալ քահանայական օրհնություն ստանալուց հետո:
- Այո, ես ուրախ եմ, որ տատիկը լավ է զգում:
- Եթե դու չես լսում, թե ինչպես է Երկնային Հայրը խոսում քեզ հետ, չի նշանակում, որ Նա չի լսում: Նա քեզ ուղարկում է ջերմ, բարի զգացումներ, որպեսզի քեզ տեղյակ պահի, որ Ինքը լսում է:
Դևոնն ուրախացավ:
- Հիմա ես գիտեմ, Մայրիկ: Երկնային Հայրն իրոք լսում է ինձ:
(“He is listening”, By Allison J. England, “The Friend”, June 2010.)
Օգնեք ձեր երեխաներին հասկանալ, որ Սուրբ Հոգին օգնում է իրենց լսել ոչ միայն Աստծուն, այլև ուրիշ մարդկանց: Այն օգնում է միմյանց հաղորդել մեր զգացմունքներն ու մտքերը:
Հյուրասիրություն. Խնձորով թխվածք (Խրթխրթան)
Հյուրասիրություն. Խնձորով թխվածք (Խրթխրթան)20 սանտիմետրանոց ամանի մեջ խառնեք.
4 բաժակ շերտերով կլպած, կտրտած խնձոր
1 ճաշի գդալ ալյուր
½ բաժակ շաքարավազ
1 թեյի գդալ դարչին
Վերին շերտ
¾ բաժակ շագանակագույն շաքարավազ
⅓ բաժակ կարագ
¾ բաժակ ալյուր
½ բաժակ վարսակի շիլա
½ թեյի գդալ թխելու սոդա
½ թեյի գդալ աղ
Վերևի շերտի խառնուրդը լցնել խնձորի վրա: Թխել 30 րոպե 175°C: Վրան լցրեք պաղպաղակ կամ հարած սերուցք:
